Ֆուտբոլային սկանդալ Իտալիայում. Յուվենտուսին զրկել են 15 միավորից
Իտալիայի վերաքննիչ դաշնային դատարանը որոշել է Իտալիայի առաջնությունում «Յուվենթուսից» հեռացնել 15 միավոր՝ ֆինանսական խարդախության պատճառով։
Այժմ թուրինյան ակումբն ունի 22 միավոր, իսկ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում նահանջել է 10-րդ հորիզոնականը, իսկ մինչ այդ նրանք երրորդ տեղում էր։
Դատախազը նախկինում խնդրել էր 9 միավոր հանել Յուվեից, սակայն դաշնային դատարանը որոշել է Մասիմիլիանո Ալեգրիի թիմին զրկել 15 միավորից։
Ֆինանսական հանցագործությունների մեջ մեղադրվել են նաև իտալական այլ թիմեր՝ Սամպդորիա, Էմպոլի, Ջենովա, Պարմա, Պիզա, Պեսկարա և Նովարան։