«Թրենդային» կարտոֆիլ, «դեֆիցիտ» մանդարին. արցախցի 11-ամյա բլոգեր Տիգրանը՝ բլոկադայի ու դրա հետևանքների մասին (տեսանյութ)
Արցախցի Տիգրանը, ով հաճախ հանդես է գալիս բլոգային տեսանյութերով, բլոկադայի ենթարկված Արցախից ներկայացրել է նոր տեսանյութ՝ համադրելով զավեշտն ու տխուր իրականությունը:
Նա իր հպարակած տեսանյութը վերանգրել է՝ «Էքո-աքտիվիստները և բլոկադան»: Այն Էքո-աքտիվիստների, բլոկադայի և «թրենդային» դարձած կարտոֆիլի ու «դեֆիցիտ» մանդարինի մասին է: