Այս բարդակը գալիս է բոլորից՝ ԳՇ պետ, նախարար, վարչապետ․ ինչ ուզում են՝ թող ինձ հետ անեն այս ասածից հետո․ դասակի հրամանատար (տեսանյութ)
Ընդհանուր 22 հոգի է եղել։ 15 հոգի զոհվել է, երեքը վիրավոր են, ընդ որում՝ մեկը սպա, չորսն էլ եղել են դրսում։ Ազատ համայնքում լրագրողների հետ զրույցում ասաց Ազատում տեղակայված զորամասի աշխատակիցներից մեկը, ով ներակայացավ որպես դասակի հրամանատար։
Հարցին, թե ինչ է ինքն ասել զոհվածի հորը, որն իր որդուն էր փնտրում, հրամանատարը պատասխանեց․ «Անպատասխան հարց էր, ի՞նչ պիտի ասեի։ Ու արդեն վեցերորդ ծնողն է՝ 15-ից»։
Դիտարկմանը, թե կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու Պաշտպանության նախարարը հայտարարեցին, որ հրդեհի պատճառը բենզինով վառարան վառելն է եղել, դասակի հրամանատարը նկատեց, որ դա ընդամենը վարկած է։
Նա տեղեկացրեց, որ դեպքից րոպեներ անց եղել է տեղում։
«Այս բարդակը գալիս է բոլորից՝ ԳՇ պետ, նախարար, վարչապետ: Ինչ ուզում են՝ թող ինձ հետ անեն այս ասածից հետո»,- ասաց դասակի հրամանատարը։
Մանրամասները՝ տեսանյութում