Սերժ Սարգսյանն այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց, որտեղ անցկացվում է Հայաստանի առաջնությունը։
Սարգսյանը շրջել է բոլոր սեղանների մոտով և մեծ ուշադրությամբ հետևել մի շարք խաղերի։