Եթե ընդդիմությունն անընդհատ ձեռնպահ է քվեարկում՝ կարո՞ղ եմ ես ենթադրել, որ դուք ուղղակի քվերակում եք, որ աշխատավարձ ստանաք. Ռուբինյան (տեսանյութ)
Խորհրդարանական ընդդիմությունը քննարկվող վերջին 4-5 նախագծերին ձեռնպահ է քննարկել: Այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ըստ նրա` քաղաքացիները պատգամավոր են ընտրում՝ ԱԺ-ում քննարկվող հարցերին կողմ կամ դեմ քվեարկելու, և միայն որոշ դեպքերում կարող են չկողմնորոշվել: Այժմ Ռուբինյանը կասկածներ ունի՝ ընդդիմությունը գալիս քվեարկում է միայն աշխատավարձ ստանալու համար:
«Եթե ընդդիմությունն անընդհատ ձեռնապահ է քվեարկում՝ կարո՞ղ եմ ես ենթադրել, որ դուք ուղղակի քվեարկում եք, որ աշխատավարձ ստանաք»,- ասաց Ռուբինյանը: