«Միլանը» մոտ է Ռաֆայել Լեաոյի հետ պայմանագիրը երկարաձգելուն
Record-ի լրագրող Դավիդ Նովոն հայտնում է, որ «Միլանը» մոտ է Ռաֆայել Լեաոյի հետ պայմանագիրը երկարաձգելուն, սակայն դա երկար պայմանագիր չի լինելու։ Ակումբը պորտուգալացու հետ պայմանագիր կկնքի մինչեւ 2025 թվականը։
Լրագրողը կարծում է, որ սա, ըստ էության, Լեաոյի վաճառքի նախապատրաստություն է, ակումբն ուղղակի ապահովվել է ազատ գործակալի կարգավիճակով խաղացողի հնարավոր կորստից։
Ճիշտ է, դեռ պարզ չէ, թե որ ակումբը կորոշի պայմանագիր կնքել Լեաոյի հետ։ Ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդը համարվում էր «Չելսին»։