Մեմֆիս Դեպայը կարող է տեղափոխվել «Ատլետիկո»
Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բարսելոնան» և «Ատլետիկոն» բանակցություններ են վարում հոլանդացի ֆուտբոլիստ մեմֆիս Դեպայի տրանսֆերի շուրջ:
Նշվում է, որ Դեպայն ինքը համաձայն է տեղափոխությանը, ուստի այժմ ամենակարևորը ակումբների միջև բանակցություններն են։
Ընթացիկ մրցաշրջանում Դեպայը երկու անգամ խաղացել է Լա Լիգայում և դարձել մեկ գոլի հեղինակ։