Մեսսին թոփ 5 լիգաներում խփած գոլերով հավասարվեց Ռոնալդուին
Լիոնել Մեսսին թոփ 5 առաջնությունների ակումբների կազմում խփած գոլերի քանակով հավասարվել է Կրիշտիանու Ռոնալդուին։
Երեկ ՊՍԺ-ի հարձակվողը գոլի հեղինակ է դարձել Լիգա 1-ի 18-րդ տուրի Անժերի դեմ խաղում (2:0): Այս գոլը նրա 696-րդն էր եվրոպական թոփ 5 լիգաների թիմերի կազմում բոլոր մրցաշարերում. «Բարսելոնայի» կազմում նա հեղինակեց 672 գոլ, իսկ ՊՍԺ-ի կազմում՝ 24։ Այս ցուցանիշին հասնելու համար նրան պահանջվեց 832 խաղ։
Նշենք, որ Կրիշտիանուն 5 գոլ է խփել «Սպորտինգի» կազմում, սակայն դրանք վիճակագրության մեջ հաշվի չեն առնվում, քանի որ Պորտուգալիայի առաջնությունը թոփ-5 առաջնություններում չէ։