Ադրբեջանցիները Շուշիից անհրաժեշտ պարագաներ են իջեցրել ու գիշերն անց կացրել խարույկի շուրջ երգ ու պարով (տեսանյութ)
Իրավիճակը գնալով լարվելու է ,քանի որ ինչպես տեսնում եք սրանք չեն պատրաստվում լքել հայկական տարածքները և բացելով ճանապարհը վերականգնել նաև երթևեկությունը։
Շուշիից ուտելիք և անհրաժեշտ պարագաներ են իջեցնում ադրբեջանական սադրիչների համար, որպեսզի վերջիններիս համար ապահովեն տեղում երկար մնալու համար բոլոր պայմանները, իսկ սա ոչ միայն հերթական անգամ ցույց է տալիս այն,ինչ բազմիցս ասել էինք այսօր շատերս,այլ ապացուցում է հենց այն,որ Ադրբեջանը պետական մակարդակով աջակցում է` Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը փակած ահաբեկիչներին: