«Այ հայկական լրատվամիջոցներ, ժամանակին եղել եմ, բայց հիմա ես ձեր ասած մարդը չեմ». ադրբեջանցին հայերենով դիմել է լրագրողներին (տեսանյութ)
Համացանցում տարածվել է Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցի լուսանկարը, ով «ակտիվիստի» անվան տակ մասնակցում է ադրբեջանցի «բնապահպանների» ակցիային:
Վերջիններս նկատել են հայկական լրատվամիջոցներում, այդ թվում նաև NEWSPRESS.am լրատվական կայքում տարածվող լուսանկարը, որով հայ լրագրողները բացահայտում են «ակտիվիստին»:
Նա հայերենով դիմում է լրագրողներին. «Այ հայկական լրատվամիջոցներ, ես ժամանակին եղել եմ, բայց հիմա ես ձեր ասած մարդը չեմ»: