Սա ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակից է. ովքեր են բնապահպաների անվան տակ փակում ճանապարհը (լուսանկարներ)
Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Արամյանը, վաղ առավոտից տեսանյութեր է հրապարակում Ստեփանակերտ-Գորիս մայրուղում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Քիչ առաջ նա հրապարակել է լուսանկարներ և կից գրել.
«Ահա թե ովքեր են էկոակտիվիստների անվան տակ փակում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
Սա ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակից է և նա շատ լավ տիրապետում է հայերենին»։



Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ-ն միջադեպի վերաբերյալ ևս հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ իրավիճակը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է: