Ալեն Սիմոնյանը և ԱԺ պատգամավորները Մոսկվայում կմասնակցեն ՀԱՊԿ ԽՎ նիստին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը դեկտեմբերի 4-6-ը կգործուղվեն Մոսկվա:
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այնտեղ կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ 15-րդ լիագումարի համատեղ նիստի աշխատանքներին:
ԱԺ նախագահի պարտականություններն այդ ընթացքում կկատարի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: