Ուկրաինայի երկու շրջաններում օդային տագնապի մասին է հայտարարվել

Ուկրաինայի Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերում հայտարարվել է օդային հարձակման նախազգուշացում։
Օդային հարձակումների մասին ահազանգը հայտարարվել է ժամը 09.30-ին։
Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։
Հարվածները հասցվում են ողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։ Այդ ժամանակից ի վեր ուկրաինական շրջաններում ամեն օր, երբեմն՝ ամբողջ երկրում օդային հարձակումների մասին ահազանգեր են հայտարարվում։