Հունաստանում ամերիկյան տանկային գնացքը դուրս է եկել ռելսերից
Հունաստանի հյուսիսում Ալեքսանդրուպոլիս նավահանգստի մոտ ամերիկյան բանակի ռազմական տեխնիկայով գնացքը դուրս է եկել ռելսերից, հայտնում են հունական լրատվամիջոցները։
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան։
«Գնացքը ռելսերից դուրս է եկել քաղաքային նավահանգստից՝ Ֆրանսիական կայարանի մոտ: Դեպքի վայր են ժամանել ամբարձիչներ և այլ տեխնիկա՝ գնացքը ռելսերին վերադարձնելու համար»,- հայտնում են լրատվամիջոցները։