Սի Ցզինպինը առաջին անգամ արձագանքել է Չինաստանում տեղի ունեցած բողոքի ցույցերին

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին ասել է, որ հիասթափված ուսանողներն են կանգնած Չինաստանի հակաքովիդյան բողոքի ակցիաների հետևում, հայտնում է South China Morning Post-ը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին:
Ըստ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների, Սին այս մեկնաբանությունն արել է Պեկինում երեք ժամ տևած հանդիպման ժամանակ: Սա Չինաստանի առաջնորդի առաջին արձագանքն է ցույցերին, որոնք ընդգրկել են ողջ երկիրը։
ԵՄ-ն նաև նշել է, որ Սին մտահոգություն է հայտնել տարեց մարդկանց պատվաստումների վերաբերյալ, սակայն ընդունել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի ավելի ցածր մահացության փաստը։
Եվրոպացի պաշտոնյաների կարծիքով՝ դա կարող է վկայել սահմանափակումները թուլացնելու Չինաստանի ղեկավարի պատրաստակամության մասին։