Ադրբեջանում շարունակում են բողոքել Արցախում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահներից

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին դիմել է ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարությանը` պահանջելով իբր չխեղաթյուրել Ղարաբաղում բնակավայրերի անվանումները։
«Եվս մեկ անգամ ցավով արձանագրում ենք, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պաշտոնական տվյալներով ադրբեջանական տարածքների անվանումները դեռևս նշվում են հորինված հայկական տեղանուններով։
Այս ոչ ճիշտ արտահայտությունների չօգտագործման հետ կապված մեր կողմից կրկնվող կոչերի հանդեպ անտարբերությունը լիովին պարզ չէ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ադրբեջանական բնակավայրերի անվանումների ոչ ճիշտ նշումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածք տերմինի օգտագործումն անընդունելի են»,-նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ադրբեջանցի պատգամավորները ևս իրենց բողքն են արտահայտում Արցախի հանրապետությունում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահների գործունեության դեմ։