Իրանում կարծում են, որ բողոքի ցույցերը դեռ երկար կտևեն

Իրանում մի քանի ամիս շարունակվող զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին BlackReward հաքերային խումբը որսացել և հրապարակել է գաղտնի տեղեկություններով տեղեկագրեր, որոնք ուղարկվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությանը:
Այս փաստաթղթերը բացահայտում են իրանի իշխանությունների առջև ծառացած պայթյունավտանգ իրավիճակին։
Ըստ BlackReward խմբի՝ խնդրո առարկա տեղեկագրերը պարբերաբար պատրաստում է կառավարամետ Fars լրատվական գործակալության փոխտնօրեն Աբբաս Դարվիշ Թավանգարը և ուղարկվում ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար գեներալ Հուսեյն Սալամիի գրասենյակ՝ որպես տեղեկատվական հղում:
Դատելով այս լուրերի բովանդակությունից՝ Իրանում լրջորեն մտահոգված են երկրում տիրող իրավիճակով։
Օրինակ, մի քանի օր առաջ ուղարկված տեղեկագրերից մեկը մեջբերում է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի խոսքերը, որոնք նա ասել է իշխանամետ լրատվամիջոցների ղեկավարների հետ փակ հանդիպման ժամանակ.
«Նախ՝ մենք պատերազմական իրավիճակում ենք, որում թշնամու հիմնական գործիքը լրատվամիջոցներն են։ Իհարկե, այս ոլորտում մենք բազմաթիվ թերություններ ունենք։ Երկրորդ՝ մեր լրատվամիջոցները չեն բացատրում իրավիճակը։ Երրորդ՝ այս բողոքի ակցիաները շուտով չեն ավարտվելու»։