Անշարժ գույքի միջին շուկայական գներն աճել են 14.2 տոկոսով

2022 թվականի հոկտեմբերին Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող անշարժ գույքի մեկ քառակուսի մետր արժեքի միջին շուկայական գինը կազմել է 540200 դրամ: Այս մասին տեղեկանում են Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներից:
Աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 14.2% է: 2021-ի հոկտեմբերին Արաբկիրում գտնվող անշարժ գույքի մեկ քառակուսի մետր արժեքի միջին շուկայական գինը 473 հազար դրամ է եղել: