Հայաստանը պետք է դարձնել ավելի դիմակայուն երկիր և նվազեցնել տարատեսակ աղետների ազդեցությունը մարդկային կյանքի և համայնքների վրա (տեսանյութ)

Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել «Թվինինգ» փակման արորողությունը: Ծրագիրը մեկնարկել էր 2020 թվականին, որի նպատակն էր Հայաստանը դարձնել ավելի դիմակայուն երկիր և նվազեցնել տարատեսակ աղետների ազդեցությունը մարդկային կյանքի, երկրի տնտեսության և համայնքների վրա։
Փակման արարողությանը մասնակցել են ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, տեղակալ Դավիթ Համբարյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, «Թվինինգ» ծրագրի մշտական խորհրդատու Անաստասիա Եզերեցը, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Հայաստանում ծրագրի մասնակիցներն ու նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները: