Ա. Քոչարյանը չի արձագանքում զինծառայողների արձակուրդային վճարումների թալանի մասին դիմուներին, քանի որ Անդոն և իր նմանները նախընտրում են ստանալ պարգևավճարներ

Անրադարնալով 01.12.2022 թ-ի ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ նիստից առաջ, հանձնաժողովի նախագահ՝ Ա. Քոչարյանն անրադարձ կատարեց «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածին, ըստ այդմ հերքելով այն։
Ակնհայտ է, որ Անդոն հետևում է իրեն վերաբերվող բոլոր հրապարակումներին, սակայն 22.11.2022 թ-ի NewsPress.am–ում «Զինծառայողներից թալանված գումարը, չինովնիկների պարդգևավճարն ու Սեյրան Օհանյանի լռության գինը» վերնագրով հրապարակումը, նույն Անդոն չի նկատում, ինչպես նաև չի արձագանքում զինծառայողների արձակուրդային վճարումների թալանի մասին իրեն հասցեագրված դիմումներին, որոնք մնում են անպատասխան, քանի որ Անդոն և իր նմանները նախընտրում են ստանալ պարգևավճարներ, ըստ այդմ զինծառայողների հաշվին:
Նիստին քննարկվել է ըստ այդմ զինծառայողների աշխատավարձների բարձրացումն ատեստավորման արդյունքում, մատնանշելով, որ ՀՀ Զինված ուժերում առկա են պայմանագրային զինծառայողներ, որոնք չեն տիրապետում իրենց ֆունկցիոնալ պարտականություններին:
Հակադարձելով նիստում մեջբերված փաստարկներին՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը նպատակահարմար է գտնում արձանագրել, որ ՀՀ Զինված ուժերում ինչպես նաև այլ ուժային հավասարեցված կառույցներում 2018-ից իվեր տարվող կադրային քաղաքականության հետևանքով բազմաթիվ պրոֆեսիոնալ սպաներին, որոնք ունեցել են համապատասխան կրթություն և երկարամյա աշխաանքային ստաժ, տարբեր պատրվակներով ազատել են ծառայությունից, հայտնի են նաև դեպքեր, երբ այդ գործընթացը իրականացվել է պաշտոնատար անձանց պաշտոնական լիազորություների չարաշահումով, պատճառելով պետությանը խոշոր չափի նյութական վնաս, քանի որ առկա են սպաներ, որոնց ապօրինի ազատել են ծառայությունից, ակադեմիաներում ուսում ստանալուց հետո, գործող հետուսումնական աշխատանքային պայմանագրերի խախտմամբ:
Ատեստավորումը նախատեսվում է միայն Զինված ուժերում, իսկ այլ ուժային կառույցներում աշխատավարձները բարձրացվում են կառավարության հայացակարգից ելնելով, ուստի ակնհայտ է, որ կառավարությունը և իշխող քաղաաքական ուժը իրականացնում են հերթական անհաջող մանիպուլյատիվ գործունեություն` Զինված ուժերում արդիական խնդիրները լուծելու փոխարեն:
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն