ԲՏԱ նախարարը հետևում է «Հայասաթ-1»-ի՝ տիեզերք արձակմանը Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում հրդեհի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել Հնարավորություն կունենանք այլ երկրների հետ կրիպտոակտիվների տեղեկություններով փոխանակվել․ Բադասյան Խաչատուրյանը Սլովակիայի նախագահին է ներկայացրել տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ՀՀ քայելրը Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվել է Տիեզերք է արձակվում Հայաստանի առաջին հայրենական արբանյակը․ ՈՒՂԻՂ Չնայած անվտանգային սպառնալիքին` Փարիզյան համաձայնագրի խոստումները պետք է կատարվեն (տեսանյութ) Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ նոր առաջարկներ են ընդունվել Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոցը փոխվեց, սակայն իշխանության հետապնդումները շարունակվում են․ Աբրահամյան Հաճախ վարորդները ձևացնում են, թե ամրակապված են․ ՆԳՆ-ն զգուշացնում է (տեսանյութ) Հրադադարի ժամկետի ավարտից հետո Գազայում ավելի քան 100 մարդ է զոհվել Փաշինյանի խաղաղությունը մեզ տանելու է նոր պատերազմի․ «Զանգ»-ը շարունակում է ակցիաները ՀՀ-ն ԱՄԷ-ի հետ ստորագրել է «Կիբեռանվտանգության համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր Քննարկվում է Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև իրավապայմանագրային բազայի ձևավորման հարցը Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակ Նոր նշանակումը բոլորովին պատահական չէ․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Լեզվի կոմիտեի նախագահին
Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի
Հանձնառու ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը․ Միրզոյանը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Էլեկտրական ավտոմեքենաները ազատված կլինեն Երևանի կենտրոնում կայանելու համար տուրքերից Փոխարտգործնախարարը Սկոպյեում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը Խաչատուրովի կալանքն ուղղորդվում է 1 կետից, «փուչիկը» էն աստիճանի է փքվել, որ էլ չեն կարողանում պահել (տեսանյութ) Իրացման կետերում տեղեկատվական թերթիկի առկայությունը օրենսդրության պարտադիր պահանջ է․ ՍԱՏՄ 160000 դրամների մասին մի քիչ ավելի լուրջ․․․Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի տնօրենին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհուրդ է ստեղծվել Աշոտյանը կալանավորված է Փաշինյանի ստերը ի ցույց դնելու համար, Խաչատուրովը, Մալյանը քաղբանտարկյալ են (տեսանյութ) Երասխ-Երևան ավտոճանապարհին բախվել են «Kia»-ն և «Hyundai»-ին Անձը չպարզված տղամարդը «Գյումրի» ԲԿ-ում մահացել է Հետևյալ հասցեներում լույս չի լինիԿամավոր ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը սահմանվել է 200.000 դրամՉի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ․ Արտակ ԶաքարյանՀՀ և Անդորրայի ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների զարգացումը թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ բազմակողմ հարթակներումՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 33-ամյա Պարույրը ներկայացել է ոստիկանությունՊրեմիերա․ Սոֆի Մխեյան - «Հեռանում եմ»Եղանակն առաջիկա օրերինԵրիտասարդը, աներոջն առերևույթ սպանելու դիտավորությամբ, կրակել է իր կնոջն ու երեխաներին տեղափոխող աներոջ ավտոմեքենայի ուղղությամբ. նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելԼիահույս եմ, որ Ռումինիան կշարունակի իր ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը. ԽաչատուրյանԽուլիգանություն` Տերյան փողոցի զբոսայգումՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատավորի որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան
ՔՊ-ն որոշել է զավթել Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները. Գառնիկ ԴանիելյանՀայ և թուրք մարդկանց միջև մի անհաղթահարելի արյան գետ է գոյացել, որը երբեք թույլ չի տա այս երկուսին ապրել հաշտության մեջ. Արա Պողոսյան70 բեռնատար Լարսից վերադառնում է, իսկ հարյուրավոր բեռնատարներ սպասում են պատասխանի. ԴանիելյանԱնիկ Մկրտչյանը որոնվում է որպես անհետ կորած
Գագիկ Ծառուկյանը Տիգրան Ուրիխանյանից անշարժ գույքը չի խլել. մեր հարցման պատասխանն ու Ուրիխանյանի ստեղծած փոթորիկը մի բաժակ ջրում
Արցախից տեղահանվածների համար Մոսկվայից Հայաստան է ուղարկվել հումանիտար օգնություն
Արագած Ախոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով և գրավով
1 մլն 320,000 դրամ, 2,450 դոլար և 120,000 ռուբլի․ թալանել են Իջևանի բանկերից մեկի նախկին ղեկավարին Արա Ֆիդանյանը նոր պաշտոն ունիԱյ փոքրիկ, դու ո՞վ ես, որ Հայաստանի անկախության մասին խոսես․ միջազգային իրավունքի ենթակա պետությանը դարձրիր Ալիևի կամակատար․ Պարույր Հայրիկյան
Քաղաքականություն

Թարմացնեմ իմքայլական պատգամավորի մշուշված հիշողությունը` նախկինում եղել է միջազգայնորեն ճանաչված բանակցային մեկ ձևաչափ. Նաիրա Կարապետյան

«Եվրոպական ինտերգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շիրակ Թորոսյանի «բոցաշունչ» ելույթի հետքերով:

Լսեցի այսօր ԱԺ ամբիոնից հնչած իմքայլականների ելույթները, և կուզեի հատկապես անդրադառնալ Շիրակ Թորոսյանի երկնած մտքերին: «Հանրապետական» խմբակցության երբեմնի մշտաբնակ իմ նախկին գործենկերոջ ելույթը, մեղմ ասած, ազնիվ չէր:

Հիմնավորեմ կետ առ կետ:

– Նա խոսում է բանակցային գործընթացից, համեմատելով նախկինում տեղի ունեցողը և ներկան: Թարմացնեմ իմքայլական պատգամավորի մշուշված հիշողությունը` նախկինում եղել է միջազգայնորեն ճանաչված բանակցային մեկ ձևաչափ և մեկ փաթեթ

– ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությամբ, հստակ սկզբունքների վրա հիմնված, և միջազգային հանրության կողմից խաղաղ կարգավորման մանդատ ստացած բանակցային մեկ հարթակ, որտեղ ի դեպ, կոնկրետ ամրագրված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և ներկայացուցիչները պարբերաբար այցելում էին Արցախ, հանդիպում էին Արցախի իշխանությունների և հասարակության հետ, հայկական կողմն էլ ներկայացնում էր Արցախի և Հայաստանի շահը, ինչը և ներառված էր բանակցային փաթեթում:

Ներկայումս այս խառը բրոունյան շարժում հիշեցնող հանդիպումներում և բանակցություններում, որտեղ, ի դեպ, այլևս չկա Արցախի ինքնորոշման մասին որևէ հիշատակում, որևէ բանակցային ձևաչափ չկա, մեկ կոնկրետ փաթեթ չկա, ով ասես բանակցում և հանդիպում է, Հայաստանը դարձել է մեծ քաղաքական խաղերում թենիսի գնդակ: Որն է բանակցային ձևաչափը, ինչ է բանակցվում, ինչ է դրված սեղանին, ով է հեղինակը, որն է Հայաստանի և Արցախի շահը, ով է փաթեթի հեղինակը` Բորելը, Պուտինը, Շարլ Միշելը, Էրդողանը, բնականաբար պարզ չէ:

– Շիրակ Թորոսյանը խոսում է Ապրիլյան պատերազմի մասին, նշելով, որ այդ ժամանակ ևս չճանաչվեց Արցախի անկախությունը: Վստահաբար նա չի մոռացել, որ անմիջապես Ապրիլյանի ընթացքում Սերժ Սարգսյանը դիվանագիտական կորպուսի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ եթե այսպես շարունակվի, Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը: Իսկ հենց ինքը – Շիրակ Թորոսյանը, Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը գովաբանողներից և ծափահարողներից է եղել, մեզանից էլ մեկ քայլ առաջ (չշփոթել “Իմ քայլի” հետ) փորձում էր հայտնել նախագահին իր հիացմունքը:

– Շիրակ Թորոսյանը նշում է, թե իբր նախկինում էլ ընդդիմությունը ժամանակին պահանջել է ճանաչել Արցախի անկախությունը, սակայն դա չի արվել: Հետաքրքիր է, թե ում ի նկատի ունի նա, եթե Արտաքին հարաբերությունների Արցախում տեղի ունեցած արտագնա նիստում ի պատասխան Զարուհի Փոստանջյանի նախագծին հենց Նիկոլ Փաշինյանն էր համաձայնվում, որ Արցախի անկախությունը ճանաչելը ճիշտ չէ:

Եվ ի վերջո, սիրելի Շիրակ, այո, դիվանագիտությունը հնարավորի արվեստ է, և եթե ծանրորդը չի կարողանում նախկինում եղած 200 կգ քաշը բարձրացնել, պետք չէ իջեցնել նշաձողը, ծանրորդին է պետք փոխել, նա անգամ ծանրորդ էլ չէ, ոտքերը ամուր չեն, ուսերը` կախ, կրծքին էլ մեր գերբը չկա:

Հա, ի դեպ, արվեստի մասին: Հին փիլիսոփաները ասում էին, որ ամենամեծ արվեստն արժանապատիվ ապրելն է: Չգիտեմ, ինչու հիշեցի…»