Լավրովը կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքական կուրսը չի փոխվի «Սրտաբանական» հիվանդանոցի տարածքից մեծ քանակի զենք-զինամթերք է հայտնաբերվելՀայոց բանակի օրը մենք զգացինք Հայրենիքի պաշտպան հասկացության առանձնահատուկ նշանակությունը․ ՌԴ դեսպան Շատ կան ապօրինի կալանքի որոշումներ, բայց սա գերազանցեց բոլորին․ Մալյանի փաստաբանի հայտարարությունը Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Գորիսում և Կապանում մառախուղ է Բաքու է ժամանել Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Իրանի ԱԳՆ-ն դատապարտում է Միացյալ Նահանգներին՝ ՄԱԿ-ի բանաձևի վրա վետո դնելու համար Երևանում 25-ամյա վարորդը «Volkswagen Golf»-ով մխրճվել է աղբարկղերի մեջ․ կա վիրավորԲայդենը քննադատել է Թրամփի խոսքերը ՆԱՏՕ-ի մասինՁերբակալվել է ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետը Դավաճաններին չե՛մ ներելու, նրանք իրենց կաշին են փրկում. Միսաք Մանուշյանի նամակը` կնոջը (տեսանյութ) «Ժողովրդավարական համախմբումը» Բրյուսելում քննարկում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ Ֆրանսիան մեծարում է Միսաք և Մելինե Մանուշյաններին, երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար․ Մակրոն Թիկնիզյանը հրաժարվել է տեղափոխվել Գալաթասարայ Փաշինյանն ու Մակրոնը մասնակցում են Միսաք Մանուշյանի աճյունի ամփոփման արարողությանը․ ՈՒՂԻՂՔննարկվել է հնդկական թունաքիմիկատների՝ ՀՀ ներմուծման գործընթացի շուրջ առկա խնդիրների կարգավորումը Մակրոնի հետ արդյունավետ քննարկում ունեցանք Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ․ Փաշինյան Նամակներ են ուղարկվել դեսպանատներ՝ ԱՄՆ և Մ/Թ դեսպանների՝ Նավալնիի լուսանկարները տեղադրելու դեպքով Բախվել են BMW-ն, Opel-ը «ԳԱԶ 2410»-ն ու «ՎԱԶ 21015»-ը. կա վիրավորՓաշինյանի աշխատասենյակի քարտեզն առանց Արցախի է (լուսանկարներ) Գերմանիայից պատվիրակություն կժամանի Հայաստան Կրկին պատասխան չստացանք՝ ինչպե՞ս է ՊՆ պաշտոնական կայքից հեռացվել Արցախյան ազատամարտի բաժինը․ Մանուկյան Ճանաչում ենք հարևանների տարածքային ամբողջականությունը, խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան Ֆրանսիան կշարունակի զինտեխնիկայի առաքումը ՀՀ, ողջունում եմ Ձեր հեղինակած «Խաղաղության խաչմերուկը» (տեսանյութ) Վերահաստատում եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և հայերին․ Մակրոն Ոչ մի աթոռ հավերժ չէ, յուրաքանչյուր ոք կրելու է իր բաժին պատասխանատվությունը․ «Որդիների կանչ» Գործարքը հնարավոր է իրականացնել առանց Ռուբեն Վարդանյանի անմիջական մասնակցության․ փորձագետ (տեսանյութ)Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են՝ էսկալացիայի վտանգը իրական է մնում․ Մակրոն Փաշինյանը և Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններով․ ՈՒՂԻՂՀյուսիս-հարավի Գյումրու շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագիրը քննարկվել է ԵՆԲ ներկայացուցիչների հետ Կարևորում ենք ԵՄ առաքելությունը Հարավային Կովկասում կայունության խթանման գործում․ Միրզոյան Երևանի փոխքաղաքապետը և ՄԱԶԾ ներկայացուցիչները քննարկել են Էներգետիկ կառավարման համակարգը Ի վերջո, հայկական կողմը իր կողմից հետախուզվող ադրբեջանցուն արտահանձնելու պահանջ ներկայացրե՞լ է Օհանավանի վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից հայտնաբերվել են առաջին խումբ գտածոները Ադրբեջացի գործարարը ներգրավված է ռուսական նավթի առևտրի գաղտնի օղակում. The Wall Street Journal Քաղաքական ուժը, որն Արցախ է հանձնել, գոնե իր շահերից ելնելով պետք է նվազագույն սթափություն դրսևորի. Աբրահամյան Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է աշխատանքային քննարկում Հայաստանի դատական իշխանության անկախության ինդեքսը աճ է գրանցել Ոստիկանությանը չի վստահել հարցվողների 22%-ը․ ՆԳՆ-ն հարցման արդյունքներ է հրապարակել Գերմանիան իր տնտեսական կորուստներն անվանել է Ուկրաինայի հակամարտության պատճառով
ՀՀ ԱԳՆ-ն կարևորել է ԵՄ դիտորդական առաքելությունը տարածաշրջանում կայունության ապահովման համար
Անիի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Պաշտոնական հրամանով, շուտով կներդրվի հետբուհական մասնագիտական կրթական նոր ծրագիր «Վերջապես». Լուսինե Թովմասյանը դիմավորել է սկեսրայրին (լուսանկար)Զորքերի հայելային հետքաշման հարցը պահում ենք մեր օրակարգում, փորձելու ենք հասնել համաձայնության. Արմեն Գրիգորյան
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ժամանել են Ֆրանսիա (ֆոտո)
Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել էԼույս չի լինի Երևանում և 7 մարզում
Հասարակություն

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը դադարեցնում է գործունեությունը որպես Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության ցանցի մաս

2021 թվականից Բաց հասարակության հիմնադրամներում իրականացվում է վերափոխումների լայնածավալ գործընթաց, որի նպատակն է ուժեղացնել կազմակերպության ազդեցությունը մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների պաշտպանության գործում։ Այս գործընթացը նախատեսում է ամբողջ աշխարհում Բաց հասարակության հիմնադրամների ավելի քան 20 ազգային հիմնադրամների գործունեության վերանայում և անցում տարածաշրջանային կառավարման կառուցվածքի:

Կազմակերպության վերափոխման այս առանցքային փուլում Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը նախապատվություն է հայտնել առաջ տանել իր աշխատանքը որպես լիովին անկախ հիմնադրամ, որն առանձնանում է կազմակերպության գլոբալ ցանցից։ Այսպիսով, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը դադարեցնում է իր գործունեությունը որպես Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության ցանցի մաս։ 2023 թ․-ին կստեղծվի լիովին նոր, անկախ, տեղական կառույց, որի գործունեության ուղղությունների և ռազմավարության մասին կտեղեկացվի լրացուցիչ։ Այս նոր կառույցը մինչև 2025թ․-ը նվազող ֆինանսավորում կստանա գլոբալ հիմնադրամից։

Բաց հասարակության հիմնադրամները սկսել է գործունեությունը Հայաստանում 1997 թ․ -ին և մինչև օրս ավելի քան 63 միլիոն ԱՄՆ դոլարի ծրագրային աջակցություն է տրամադրել Հայաստանին՝ օժանդակություն ցուցաբերելով քաղաքացիական հասարակության խմբերի լայն շրջանակի, ներառյալ՝ հետաքննող լրագրողների, իրավապաշտպանների, ընտրություններն ու հանրային ծախսերը մշտադիտարկող կազմակերպությունների:

Հայաստանում 25 տարիների գործունեության ընթացքում Հիմնադրամի առաքելությունն ուղղված է եղել քաղաքացու, անհատի իրավունքի, ազատությունների և արժանապատվության պաշտպանությանը։ Դա դրսևորվել է այնպիսի ծրագրերով ու նախաձեռնություններով, ինչպես Հիմնադրամի օժանադակությամբ Հայաստանում պալիատիվ բուժօգնության և խնամքի ծառայությունների ներդնումն է, հոգեկան առողջության բարելավման միջազգային արդի մոդելների ներկայացումը, սոցիալական արդարության գաղափարի ջատագովությունը կրթության համակարգում, սոցիալապես խոցելի երեխաների համար կրթության բացը լրացնելու ծրագրերը, հետևողական աջակցությունը Հայաստանի փակ և կիսափակ հաստատություներում՝ հոգեկան առողջության հաստատություններում, տարեցների խնամքի տներում, քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանությանը։

Վերջին տարիների փորձություններին որպես արձագանք և Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Հիմնադրամն ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել՝ ճգնաժամի ընթացքում հրատապ աջակցություն տրամադրելու հասարակության առավել խոցելի խմբերին։ 2020 թ․-ի 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Հիմնադրամն աջակցել է պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանը՝ ֆինանսավորելով ավելի քան 535 հազար ԱՄՆ դոլարի մարդասիրական աջակցության ծրագրեր։ Այս աշխատանքներին զուգահեռ Հիմնադրամի նախաձեռնությամբ պատրաստվել, տեղական և միջազգային ատյաններում ներկայացվել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստահավաք զեկույցը։ 2020 թ․-ի պատերազմից հետո Հիմնադրամն ինտենսիվ աշխատանք է իրականացրել Ադրբեջանի իրագործած պատերազմական հանցագործությունները, Հայաստանի և Արցախի դեմ շարունակվող ագրեսիայի հետևանքները միջազգային հարթակներում ներկայացնելու և դրանց վերաբերյալ միջազգային հանրության պատշաճ արձագանք և ներգրավածություն ապահովելու ուղղությամբ։

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան