Պարեկներին ծեծել են երկաթյա ձողերով. փոխոստիկանապետը միջադեպից մանրամասներ է հայտնում (տեսանյութ)
Տեսակետները, թե պարեկները խոշտանգել են քաղաքացիներին, առերեւույթ չի համապատասխանում իրականությանը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 26-ին Լոռու մարզում տեղի ունեցած միջադեպին:
«Տվյալ պահին հարուցվել է քրեական վարույթ, որի արդյունքում արդեն բոլոր հանգամանքները պարզ կլինեն: Ավելին ասեմ, այնտեղ նույնիսկ հակառակ պրոցեսն է տեղի ունեցել, քաղաքացիների կողմից են եղել ոչ օրինաչափ գործողություններ: