Ալեսանդրո Դել Պիերոն բարձր պաշտոնով կվերադառնա «Յուվենտուս»

Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն կարող է վերադառնալ ակումբ՝ բարձր պաշտոնով այն բանից հետո, երբ թիմի ամբողջ տնօրենների խորհուրդը լքեց պաշտոնը։
Այս մասին գրում է Goal.com-ը։
Վերջին օրերին իտալական մամուլը հաճախակի է գրում ֆուտբոլիստի վերադարձի մասին և այդ լուրերի ֆոնին Դել Պիերոն գրառում է կատարել և նշել, որ թուրինյան ակումբն իր սրտում է, սակայն ինքը չի մեկնաբանի լրատվական կայքերում հայտնված տեղեկությունները։