Յուրգեն Կլոպը ցանկանում է թիմ հրավիրել Բեննասերին

«Լիվերպուլը» դիտարկում է իտալական Ա Սերիայի կիսապաշտպան ձեռք բերելու տարբերակը:
Ըստ Il Corriere dello Sport-ի տեղեկությունների, Յուրգեն Կլոպի թիմը հայացքն ուղղել է կիսապաշտպան Իսմայել Բենասերի վրա, ով դեռևս չի կարողանում համաձայնության գալ «Միլանի» հետ նոր պայմանագրի շուրջ:
Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբ՝ Լոնդոնի «Արսենալը»: