ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կառաջարկի Լիոնել Մեսսիին

ՊՍԺ-ն նոր պայմանագիր է պատրաստում Լիոնել Մեսսիի համար։ Ինչպես հայտնում է Goal-ը, աշխարհի առաջնության ավարտին փարիզյան ակումբը հարձակվողին կառաջարկի երկարաձգել պայմանագիրը։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը։
Արգենտինացու գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Նոր պայմանագիրը կարող է նախատեսված լինել երկու մրցաշրջանի համար։
ՊՍԺ-ն կարծում է, որ պետք է ամեն գնով պահի Մեսսիին՝ ակումբի ղեկավարությանը դուր է գալիս հարձակվողի խաղն այս մրցաշրջանում։