Մարոկկոյի հավաքականը իր համար պատմական ցուցանիշ գրանցեց

Աշխարհի 2022 թվականի առաջնությունում Մարոկկոն զբաղեցրել է առաջին տեղը F խմբում։
Վալիդ Ռեգրագայի թիմը խմբային փուլի վերջին տուրում 2:1 հաշվով հաղթեց Կանադային և պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի ուղեգիր։Թիմն առաջին անգամ ուղեգիր ձեռք է բերել 1986 թվականին։
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչում Մարոկկոն կհանդիպի E խմբի երկրորդ տեղում գտնվող թիմի հետ։