Ռուսաստանից նման դաժանություն չէի սպասում․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցնցված է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի դաժանությունից։
Այս մասին նա հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ԱՄՆ կատարած այցին հաջորդած մամուլի ասուլիսում, հայտնում է The Guardian-ը։
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Ուկրաինային աջակցությունը կշարունակվի ռուսական ագրեսիայի պայմաններում, որը, ըստ նրա, անհավանական դաժան է:
«Ես գիտեի, որ Ռուսաստանը դաժան է, բայց չէի սպասում, որ նրանք իրենց այսքան դաժան կպահեն»,- վստահեցրել է Բայդենը։