Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի թույլ չտանք Իրանին միջուկային զենք ձեռք բերել. Բայդեն
Ֆրանսիան և ԱՄՆ-ն անում են ամեն ինչ, որպեսզի պատասխանատվության ենթարկեն Իրանում մարդու իրավունքների խախտման և Ռուսաստանի պատերազմին աջակցելու մեղավորներին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո։
«Մենք ամեն ինչ կանենք, ես շեշտում եմ ամեն ինչ, որպեսզի թույլ չտանք Իրանին միջուկային զենք ձեռք բերել»,- հավելել է Բայդենը։