Ոչ թե խաղաղապահներ են, այլ հայամետ ուժեր. ադրբեջանցի պատգամավորը դժգոհել է Ռուսաստանից, այդ թվում՝ Լավրովից, Ադրբեջանի դեմ լինելու համար

Ռուսաստանը հակաադրբեջանական քաղաքականություն է վարում։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նիստում հայտարարել է պատգամավոր Ֆազայիլ Աղամալին։
«Մի կողմից Պուտինի ստորագրած եռակողմ հայտարարությունը, մյուս կողմից՝ Լավրովի հայտարարությունները Ադրբեջանի դեմ։ Ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարը լիազորված չէ ինքնուրույն գործելու։ Իրականում սրանք ոչ թե խաղաղապահներ են, այլ հայամետ ուժեր»,- ասել է Աղամալին։
Պատգամավորը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է Լաչինի միջանցքում ստեղծի իր վերահսկողական կետը։