Գերմանիայում հրեական օբյեկտների վրա հարձակումների մեջ կասկածվում են իրանցիներ

Գերմանական հետախուզական ծառայությունները կարծում են, որ Գերմանիայում սինագոգների վրա կատարված վերջին հարձակումների հետևում կանգնած է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը։ Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
Նման դեպքերից են Էսեն քաղաքի սինագոգի մոտ գտնվող տաճարի վրա բացված կրակը, Բոխումի և Դորտմունդի սինագոգները հրկիզելու փորձերը, Գերմանիայի հրեաների կենտրոնական խորհրդի ղեկավար Յոզեֆ Շուստերին լրտեսելը։
Գերմանական Kontraste հեռուստատեսային ամսագրի տվյալներով՝ այս միջադեպերի հետևում կանգնած է Իրանի քաղաքացի, ոմն Ռամին Ի։