Ռուսաստանում ՄիԳ-31 կործանիչ է ընկել
ՄիԳ-31 կործանիչն ուրբաթ օրը կործանվել է Ռուսաստանի Դաշնության Պրիմորիեի երկրամասում, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նրանց տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է ծրագրված ուսումնական թռիչքի ժամանակ։ Նշվում է, որ անձնակազմը փրկվել է, նախնական տվյալներով զոհեր և ավերածություններ չկան։
«Ինքնաթիռն ընկել է ամայի վայրում, ավերածություններ չկան, թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի, ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառ կարող էր լինել տեխնիկական անսարքությունը»,- հայտնում են լրատվամիջոցները։