Էրիկ Ալեքսանյանի մեղադրանքում հատուկ ընդգծվում է հետևյալը. փաստաբան
Փաստաբան Զորայր Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Էրիկ Ալեքսանյանի մեղադրանքում հատուկ ընդգծվում է, որ նա ներկայացրել է համապատասխան միջնորդությունները հենց դատավոր Ա. Ալեքսանյանի հերթապահության օրերին:
ԱԱԾ ու դատախազությունը սակայն բաց են թողել այն, որ դատավոր Ա. Ալեքսանյանն ու Աջափնյակ-1 դատարանի մյուս բոլոր դատավորները ներգրավված են եղել հերթապահության ոչ միայն միջնորդությունների ներկայացման, այլ նաև ամսվա մյուս բոլոր օրերին: Այս մասին հայտնել է դատարանի նախագահը:
Նշվածից բխում է, որ որպես այդպիսին չեն եղել դատավոր Ա.Ալեքսանյանի հերթապահության օր\օրեր ու հետևապես Է.Ալեքսանյանը չէր էլ կարող խնդրահարույց միջնորդությունները ներկայացնելու համար ընտրել առանձին Ա.Ալեքսանյանի հերթապահության օրերը»: