Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանը Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը պետք է կասեցվի. ԵԽ պատգամավոր 3+3 ձևաչափը տարածաշրջանային խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմ է․ Իրանի ԱԳ նախարարը՝ Գրիգորյանին Ցանկացած պարագայում սառնասրտությունը լավ բան է․ ՔՊ պատգամավորը՝ դրամի արժեզրկման մասին Ո՞վ է Արցախում «Ադրբեջանի ներկայացուցիչը»․ նոր մանրամասներ․ Aravot ԱԺ-ում քննարկել են խաղամոլության դեմ պայքարը Գրիգորյանը Հարավային Կովկասում ԶՖԳ տնօրենի հետ քննարկել է Արցախից բռնագաղթվածների խնդիրները Նրանք չընկրկեցին, գնացին գիտակցված անձնազոհության․ Միքայել Համբարձումյան Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի կապակցությամբ միջոցառմանը ԵՄ-ն հայտարարել է, որ դեռ փորձում են կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Գրանադայում Արցախցին գիշերն անցկացնում է բաց երկնքի տակ՝ կառավարության շենքի պատերի տակ (տեսանյութ) Օկուպացված Ստեփանակերտում կենտրոնական փողոցներից մեկը վերանվանվել է Էնվեր փաշայի անունով Էստոնիան Արցախից տեղահանված անձանց օգնության գրասենյակ է բացել Երևանում Եվրապատգամավորը զգուշացրել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանին սպառնացող վտանգների մասին ԼՂ-ի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, սա բռնի տեղահանում էր․ Կոլոննա ԼՂ-ում Ադրբեջանի ձերբակալությունները պետք է լինեն միջազգային ուշադրության կենտրոնում․ Փաշինյան Ֆրանսիան մեր առաջ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցադրում չի դրել. Արարատ Միրզոյան (տեսանյութ) ՌԴ-ն չի կատարել իր պարտավորությունը, քաղաքական լուծում չի գտել Հայաստանի և Ադրբեջանի միջև Ֆրանսիայի ԱԳ նախարարը դիմել է Բորելին՝ ՀՀ-ում դիտորդական առաքելությունն ընդլայնելու համար
Ֆրանսիան պատրաստ է պայմանագիր կնքել ՀՀ-ի հետ և մատակարարել ռազմական տեխնիկա. Կատրին Կոլոննա
Ո՞վ է ադրբեջանցիների կողմից Արցախում պարետ նշանակված հայը Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. կա 3 զոհ, 7 վիրավոր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հանդիպում է ունեցել Իրանի պատվիրակության հետ Մեկնարկել է Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ՀՀ-ում Հռոմի ստատուտի վավերացումը Հռոմի ստատուտի վավերացումը արտարժույթի խոշոր սպառողների մոտ առաջացրել է բացասական սպասումներ. Դավիթ Անանյան Հոկտեմբերի 3-ի դրությամբ՝ ռուս խաղաղապահներին է հանձնվել 57 մլն զինամթերք․ ՌԴ ՊՆ
Բաքուն գերեվարել է նաև Արայիկ Հարությունյանին․ ոչ պաշտոնական
ՃՏՊ-ի հետևանքով հոսպիտալացվել են Հնդկաստանի, ՌԴ քաղաքացիներ, երեխաներ Արցախից ՀՀ նոր ժամանողներ չկան Արցախից բռնահանվածների աջակցության ծրագրերը․ ճեպազրույց կառավարությունում․ ՈՒՂԻՂԲաքուն պաշտոնապես հայտարարեց՝ ձերբակալել է Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Դավիթ Իշխանյանին
Ադրբեջանը Ստեփանակերտի պարետ է նշանակել ազգությամբ հայի. Հակոբյան
Ինտերը շատ լեգենդներ են ունեցել, ինձ համար մեծագույնը եղել է ֆենոմենալ Ռոնալդոն․ Մխիթարյան Սպիտակի բժիշկներն այցելել են բռնի տեղահանված արցախցիներին, խորհրդատվություն անցկացրել ԼՂ-ում պայթյունից տուժած 4 բուժառու կտեղափոխվեն Ֆրանսիա. Կոլոննա ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կժամանի Հայաստան Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել ԿԽՄԿ-ն օգնել է Արցախից տարհանել շուրջ 100 հիվանդի և տարեցի Ադրբեջանը կարող է գործողությունների գնալ ՀՀ տարածքներում՝ հիմնավորելով Փաշինյանի հայտարարությունը․ Հայրապետյան Կոռնիձորի մարդասիրական կայանում ԿԽՄԿ-ն 1-ին օգնություն է տրամադրել շուրջ 2400 արցախցու Փաստաբանների պալատը բռնի տեղահանված արցախցիներին իրավաբանական անվճար խորհրդատվություն կտրամադրի Չարեքտարի վանքն ադրբեջանական վանդալիզմի թիրախ (լուսանկարներ) Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան ու «07»-ը. վիրավորները հոսպիտալացվել են Սյունիք է հասել Իրանի կողմից ՀՀ ուղարկված մոտ 60 տոննա հումանիտար բեռը Դուք հայկականության մարմնի մեջ քաղցկեղ եք, ռակ, վերջացած եք իբրև իշխանություն. Վարդանյան (տեսանյութ) Քերոբյանը և Զիմբաբվեի դեսպանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությունը Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտը 1,5 մլն ֆրանկ է հատկացրել Արցախից բռնի տեղահանվածներին ԼՂ կառավարությունը հայկական բանկերին 200 մլրդ դրամից ավելի պարտք է, լուրջ խնդիր է. Թունյան (տեսանյութ) Ֆրանսիայի ԱԳ նախարարը տեսակցել է Արցախում պայթյունից տուժածներին
Քաղաքականություն

Ինչո՞ւ պետք է ջնջել «Արցախի Հանրապետություն» բառերը և գրել «ԼՂ հայություն» բառերը. պատգամավորը հրապարակել է ՔՊ-ականների արած փոփոխությունները ընդդիմության առաջարկած տեքստում

«Հայաստան դաշինքն» հանդես է եկել նախաձեռնությամբ, որով առաջարկում է ՀՀ խորհրդարանին ընդունել հայտարարություն` ի պատասխան նոյեմբերի 8-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի հայտարարության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ հրավիրելով հատկապես փորձագետների ուշադրությունը ներքոնշյալի վրա:

«Այդ հայտարարության մեջ Ադրբեջանի խորհրդարանը կոչ էր անում Հայաստանի խորհրդարանին ընդունել Ադրբեջանի առաջարկած 5 կետերը և ըստ էության համաձայնվել Հայաստանի կապիտուլյացիային:

Իհարկե, այս ողջ ընթացքում իշխող ուժի կողմից որևէ արձագանք այդ հայտարարությանը չի եղել, ուստի մենք ենք հանդես եկել առաջարկով:

Մեր ներկայացրած հայտարարության մեջ չկա որևէ ներքաղաքական գնահատական: Կան ընդամենը մի քանի կարևոր հաստատումներ առ այն, որ

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող սահմանափակվել

Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է պաշտպանել նաև Արցախում ապրող հայերի իրավունքները

Ադրբեջանը Թուրքիայի հետ գործում է համադրաբար, շարունակելով ուժի սպառնալիքի և դրա կիրառման քաղաքականությունը

ՔՊ-ն առաջարկել է այս ձևակերպումների իր փոփոխությունները: Դա արել է գրավոր տարբերակով: Ստորև նկարներով ներկայացնում եմ այդ փոփոխություններից կարևորագույնները, որոնցով ապացուցվում է, որ ՔՊ ներկայացուցիչներին արգելված է օգտագործել Արցախի հանրապետություն բառերը, ինչպես նաև Թուրքիային ուղիղ մեղադրել Ադրբեջանին աջակցելու և հակահայ քաղաքականություն վարելու մեջ:

Այլ որևէ հանգամանքով փոփոխությունների այս առաջարկները բացատրել անհնար է:

Որևէ բացատրություն չկա` ինչո՞ւ պետք է տեքստից ջնջել «Արցախի Հանրապետություն» բառերը և փոխարենը գրել «Լեռնային Ղարաբաղի հայություն» բառերը: Նույնպես անբացատրելի է տեքստից ցանկացած նախադասության հեռացման առաջարկը, որտեղ օգտագործված է «օկուպացիա» բառը: Հիշեցնեմ, որ ՔՊ նախընտրական պլատֆորմում իրենք ասում էին, որ ընտրվելուց հետո հանձնառու են բանակցությունների ճանապարհով հասնել Արցախի բռնազավթած տարածքների դեօկուպացիային:

Նույն ձևով անբացատրելի է` ինչու՞ է հարկավոր տեքստից հեռացնել Թուրքիայի մասին հիշատակումը այն համատեքստում, որ այս ամենում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին:

Փաստորեն, փոփոխությունների այս առաջարկներով բացահայտվում է ՔՊ վարած քաղաքականության սկզբունքները: Այս նկարները ցույց են տալիս ինչպես են իրենք վարում բանակցությունները և փաստում են մեր այս վիճակում լինելու պատճառները:

Սրանք լրացուցիչ, բայց կարևոր և ուղիղ ապացույցներ են Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ վարվող դավաճանական քաղաքականության:

Հրապարակում եմ, որպեսզի դրանք հասանելի լինեն հանրության հնարավորինս լայն շերտերի և օգտագործվեն իշխող ուժի իրական նպատակները ցույց տալու համար»,- գրել է նա: