Առաջիկա 2–3 տարում Թեհրանի և Մոսկվայի հարաբերություններում մեծ թռիչք կլինի․ ՌԴ-ում Իրանի դեսպան Որն է 32 հայ գերիների ազատ արձակման գինը. մեկնաբանում է Անվտանգության խորհրդի քարտուղարը Բայդենի որդին հայտարարել է, որ հանրապետականները փորձում են սպանել իրեն Ադրբեջանն Արցախի դիմաց գին ունի վճարելու. քաղաքագետ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. ձյան տեղումների պատճառով մի քանի ավտովթար է եղել Կարմիրբերետավորը բռունցքով հարվածներ է հասցրել մեր ընկերներից մեկի գլխին. «Զանգ» շարժում Արցախի լուծարումն անխուսափելի էր. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Պահանջում ենք Ադրբեջանից վերջ տալ տասնամյակներ շարունակ խրախուսած հայտայացության քարոզին Փոշու և ազոտի պարունակությունը Երևանի մթնոլորտային օդում Վարի կգնա էս տեխնիկան շատ արագ, եթե չսովորեն դրա հետ աշխատել. Փաշինյանը Դիլիջանում է (տեսանյութ) Հարվածել են Վանեցյանի որդու մեքենային, մյուս կողմի մոտ թմրանյութ է հայտնաբերվելԱրարատ-Արմենիան հաղթեց Ուրարտուին Ապարանի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում,Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է Բացառում ենք վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո, Արցախը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը Լարսի ճանապարհը բաց է բեռնատարների համար ՔՊ-ականը 5 օրով գործուղվել է Նյու-Յորք՝ Հռոմի ստատուտը վավերացրած երկրների վեհաժողովին Ուկրաինայի ֆինանսավորման հարցում Սպիտակ տունն ու հանրապետականները փակուղում են Բեռնատարները քարշակի օգնությամբ են անցել Սյունիքի ճանապարհներով Հայաստանի էներգետիկան ավելի քան 100 տարվա պատմություն ունի Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքը «աննախադեպ է 1991 թվականից ի վեր» ՀՀ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Բուժականում տեղի ունեցած վթարից Ինչը լսեցի քիչ առաջ, դառնացնող է, հնչեց Դիլիջանի միակ մարզադպրոց արտահայտությունը․ Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ) Երևանում ՌԴ երկու քաղաքացի մրգերը նետել են աշխատակցի վրա, տրորել են ծաղկի վաճառքի կետի ծաղիկները Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում, մի շարք մարզերում՝ անձրև Արցախում բնակվող 2 հայ լուսանկարվել են «Պապիկ-Տատիկ»-ի մոտ․ պարզ է, որ դա արել են ադրբեջանցիները․ քաղաքագետ ՃՏՊ Դիլիջան քաղաքում․ կա տուժած Սուպերմարկետի պահարանում լիցքավորված ատրճանակ և ծալովի դանակ թողած 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել էԴավթաշենի քննչական բաժնում ոստիկանը ինքնասպանության փորձ է կատարել Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՏեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան-«Իմն ես»Արուսյակ Ջուլհակյանը մեկնում է Նյու Յորք՝ մասնակցելու Հռոմի ստատուտը վավերացրած երկրների վեհաժողովինԲարձր տնտեսական աճ ապահոված օտարերկրյա փողը «փախնում է» Հայաստանից․ Թադևոս ԱվետիսյանՀրանտ Մարգարյանին ԱԱԾ են կանչել ու հարցաքննել. ինչ քրեական գործ է քննվում. Armlur.amԿանադան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունըՈւՇԱԳՐԱՎ. Գաղտնալսված զրույցի վերծանված տեքստը՝ «Ոսկե աքաղաղ» ռեստորանում տեղի ունեցած աղմկահարույց գործի հետ կապված (տեսանյութ)Բուժականում բախվել են Hyundai-ն ու Opel-ը. կա 5 վիրավոր, այդ թվում՝ երեխաՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԻսրայելի պատերազմը Գազայի հատվածի հետ «մոտ ժամանակներս» չի ավարտվիՓարաքար գյուղում կատարված սպանության փորձը բացահայտվել էԱլիևը մտադիր է Արցախը բնակեցնել իբրև նախկին փախստականներովԿյանքից հեռացել է պարուսույց Գրիգորի Սեդրակյանը«Խաղաղության խաչմերուկը» բխում է հայ և իրանցի ժողովուրդների շահերից. Վահան Կոստանյանի հոդվածը «Irna» լրատվականումՊուտինի` նոր ժամկետով առաջադրումը դրական ազդակ է ՀՀ-ՌԴ համագործակցության համար. Սամվել ԿարապետյանՄԻՊ-ը ՀՀ-ում ԵՄ դեսպանին է ներկայացրել անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտանության հետ կապված հարցերըՀայաստանի, Արցախի և Սփյուռքի մասնագետները շարունակում են Արցախի հարցով առցանց խորհրդակցությունները. Արամ Ա
Արցախում մնացած Սարգիս Գալստյանը կնոջ հետ զբոսնել է «Դեդո-բաբո» հուշարձանի մոտ (տեսանյութ)
Երևանում լկտի պահվածք դրսևորած ՌԴ քաղաքացիները ձերբակալվել են (տեսանյութ)Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին «Opel»-ը բախվել է կայանած բեռնատարին․ կան տուժածներ (լուսանկարներ)Դուք ուզում եք ապրել ազատ պետությունում, բայց չեք ցանկանում ներդրումներ կատարել երկիրը պաշտպանելու համար․ Զելենսկու գրասենյակի ղեկավարը մեղադրել է ուկրաինացի տղամարդկանցՌուս և բելառուս մարզիկներն Օլիմպիական խաղերին կմասնակցեն չեզոք դրոշի ներքո
Քաղաքականություն

Ինչո՞ւ պետք է ջնջել «Արցախի Հանրապետություն» բառերը և գրել «ԼՂ հայություն» բառերը. պատգամավորը հրապարակել է ՔՊ-ականների արած փոփոխությունները ընդդիմության առաջարկած տեքստում

«Հայաստան դաշինքն» հանդես է եկել նախաձեռնությամբ, որով առաջարկում է ՀՀ խորհրդարանին ընդունել հայտարարություն` ի պատասխան նոյեմբերի 8-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի հայտարարության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ հրավիրելով հատկապես փորձագետների ուշադրությունը ներքոնշյալի վրա:

«Այդ հայտարարության մեջ Ադրբեջանի խորհրդարանը կոչ էր անում Հայաստանի խորհրդարանին ընդունել Ադրբեջանի առաջարկած 5 կետերը և ըստ էության համաձայնվել Հայաստանի կապիտուլյացիային:

Իհարկե, այս ողջ ընթացքում իշխող ուժի կողմից որևէ արձագանք այդ հայտարարությանը չի եղել, ուստի մենք ենք հանդես եկել առաջարկով:

Մեր ներկայացրած հայտարարության մեջ չկա որևէ ներքաղաքական գնահատական: Կան ընդամենը մի քանի կարևոր հաստատումներ առ այն, որ

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող սահմանափակվել

Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է պաշտպանել նաև Արցախում ապրող հայերի իրավունքները

Ադրբեջանը Թուրքիայի հետ գործում է համադրաբար, շարունակելով ուժի սպառնալիքի և դրա կիրառման քաղաքականությունը

ՔՊ-ն առաջարկել է այս ձևակերպումների իր փոփոխությունները: Դա արել է գրավոր տարբերակով: Ստորև նկարներով ներկայացնում եմ այդ փոփոխություններից կարևորագույնները, որոնցով ապացուցվում է, որ ՔՊ ներկայացուցիչներին արգելված է օգտագործել Արցախի հանրապետություն բառերը, ինչպես նաև Թուրքիային ուղիղ մեղադրել Ադրբեջանին աջակցելու և հակահայ քաղաքականություն վարելու մեջ:

Այլ որևէ հանգամանքով փոփոխությունների այս առաջարկները բացատրել անհնար է:

Որևէ բացատրություն չկա` ինչո՞ւ պետք է տեքստից ջնջել «Արցախի Հանրապետություն» բառերը և փոխարենը գրել «Լեռնային Ղարաբաղի հայություն» բառերը: Նույնպես անբացատրելի է տեքստից ցանկացած նախադասության հեռացման առաջարկը, որտեղ օգտագործված է «օկուպացիա» բառը: Հիշեցնեմ, որ ՔՊ նախընտրական պլատֆորմում իրենք ասում էին, որ ընտրվելուց հետո հանձնառու են բանակցությունների ճանապարհով հասնել Արցախի բռնազավթած տարածքների դեօկուպացիային:

Նույն ձևով անբացատրելի է` ինչու՞ է հարկավոր տեքստից հեռացնել Թուրքիայի մասին հիշատակումը այն համատեքստում, որ այս ամենում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին:

Փաստորեն, փոփոխությունների այս առաջարկներով բացահայտվում է ՔՊ վարած քաղաքականության սկզբունքները: Այս նկարները ցույց են տալիս ինչպես են իրենք վարում բանակցությունները և փաստում են մեր այս վիճակում լինելու պատճառները:

Սրանք լրացուցիչ, բայց կարևոր և ուղիղ ապացույցներ են Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ վարվող դավաճանական քաղաքականության:

Հրապարակում եմ, որպեսզի դրանք հասանելի լինեն հանրության հնարավորինս լայն շերտերի և օգտագործվեն իշխող ուժի իրական նպատակները ցույց տալու համար»,- գրել է նա: