Յոավ Գալանտը կոչ է արել Իսրայելի բանակին նախապատրաստվել ցամաքային գործողությանը ԼիբանանումՈւկրաինային հասկացրել են, որ իր դաշնակիցները չեն կարող տրամադրել միլիարդավոր դոլարների աջակցություն Վարդենիս-Մեծ Մասրիկ ճանապարհի երկաթգծերի հարևանությամբ ցորենի արտ է այրվել Երևանի մի շարք հասցեներում 35 ժամով կդադարեցվի գազամատակարարումը Ազգությամբ հայ բլոգերը կրակ է բացել Մոսկվայի բարերից մեկում Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակով մեկնարկեցին շախմատի համաշխարհային օլիմպիադան Երևանում հսկայական ծառը արմատախիլ է եղել ու տապալվել՝ ընկնելով մեքենաների վրա Մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում Մահացել է բռնցքամարտի ծանր քաշային կարգում ԽՍՀՄ չեմպիոն Խորեն Ինջյանը Կրասնոդարում ՌԴ ՊՆ-ից հափշտակում կատարելու գործով ձերբակալվել է գործարար Սուրեն Գրիգորյանը Ռուս սահմանապահները բազմիցս հաստատել են Հայաստանում իրենց ներկայության պահանջվածությունը․ Զախարովա Փաշինյանը պետք է բանակցի ՌԴ-ի, հետո՝ Ադրբեջանի հետ կոմունիկացիաների ապաշրջափակման լուծման համար Պետդումայում նախաձեռնություն է պատրաստվում․աշխատանքային միգրանտներին կարգելեն բերել ընտանիքներին Ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը, դպրոցի տնօրենն ու տեղակալը. Sputnik Արմենիա Հայաստանում Կանադայի դեսպանը ամուսնացել է հայ դերասանուհու հետ Մեր անվտանգության երաշխավորը կամ մենք ենք, կամ չկա երաշխավոր. Փաշինյան Էքսկավատորը կողաշրջվել է և հայտնվել փոսում․ վիրավոր կա Հայկական և ռուսական եկեղեցիները պետք է լինեն եղբայրական հարաբերությունների առաջնագծում. Աջապահյան ՍԴ նախագահն առանձնազրույց է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ դեսպանի հետ Աբովյան, Չարենցավան քաղաքներում ու հարակից գյուղերում ջուր չի լինի ԱԺ պատգամավորները գործուղվում են Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու Կապան-Քաջարան ճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ տուժածներ կան Կոնգրեսականը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին զանգահարել ՊուտինինՀՀ ՊՆ պատվիրակությունը Հունաստանում ծանոթացել է ռազմաբժշկական հոսպիտալների հնարավորություններին «Կարևոր է երաշխավորել ազատությունից զրկված անձանց բոլոր իրավունքները»․ ՄԻՊ «Մի ամբողջ բանակով եք ման գալիս», «Ձեր նախկին կուսակիցը զենքով կոտորել է ԱԺ-ն». Խամոյան VS Փաշինյան (տեսանյութ) Ադրբեջանը, վավերացնելով ՄԻ եվրոպական կոնվենցիան, խախտեց հայության հսկայական զանգվածների իրավունքները Կրեմլը Թրամփին և Հարիսին կոչ է արել «հանգիստ թողնել Պուտինի անունը»ԵՄ-ի հետ մերձեցման և վիզայի չեղարկման բանակցությունները ՀՀ-ի որոշումն է և չի քննարկվել Մոսկվայի հետ Տոյվո Կլաարը նշանակվել է Ուզբեկստանում Եվրամիության դեսպան ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՌԴ ԱԳ փոխնախարարին ՀՀ-ում ոստիկանների թիվը եռապատկենք, տանենք բոլոր հիմնարկներում բաժիններ բացենք, սե՞նց կլինի (տեսանյութ) ՀրազՋԷԿ-ում վիրավորված, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու վիրահատությունը բարեհաջող է անցել «06»-ը, մի քանի մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է դաշտում. վարորդը տեղում մահացել է ՀՀ Սահմանադրությամբ մենք տարածքային պահանջներ չունենք Ադրբեջանի նկատմամբ. Փաշինյան (տեսանյութ) Սեպտեմբերի 12-ին Աջափնյակի մի քանի փողոցներում ջուր չի լինիՕկուպացված Արցախից բռնի տեղահանված մոտ 1000 երեխա կմեկնի ՀունգարիաԱգարակաձոր բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակները. ՆԳՆ Մտահոգիչ և անթույլատրելի է մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող եղանակով շինությունների ապամոնտաժումը. ՄԻՊԱրշակունյաց պղոտայում 3 մեքենա է բախվել. «Mercedes»-ը շրջվել է (լուսանկարներ)Առանց թույլտվության ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ պետություն օդային տրանսպորտով զգայուն ապրանքատեսակներ արտահանելու դեպքում կսահմանվի պատասխանատվություն«Մեգա Թրեյդ» ընկերությունը տուգանվել է 13 միլիոն 88 հազար դրամի, «Ֆլեշ» և «Սի Փի Էս Էներջի Գրուպ» ընկերություններից յուրաքանչյուրը` 10 միլիոն դրամի չափով. ՊԵԿ Մինասյանը, ԵՄ դեսպանն ու ՄԻՊ-ը մասնակցել են «Աբովյան» ՔԿՀ-ում վերակառուցված մասնաշենքերի բացմանըՍեպտեմբերի 12-ից Հաղթանակի կամրջի 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել աջ շրջադարձ
Կալանավորվել է «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Վահագն Ավագյանը
ՀՀ քաղաքացիներն իրենց տվյալներում գրում են Ադրբեջան՝ մտածելով, որ այդպես ապաստան ավելի հեշտ կստանան․ նման դեպքեր շատ կան․ Արարատ ՄիրզոյանՔամալա Հարիսի թիմը գոհ է մնացել Թրամփի հետ բանավեճիցԴոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն ևս թանկացել էՄետրոպոլիտենում հերթեր են, անցումներից միայն մեկն է աշխատում ժետոնով. մեդիափորձագետն ահազանգում է՝ մարդկանց ամեն մի տեղաշարժը անվանական գրանցված էՊետական գույքի կառավարման կոմիտեն 2 միլիոն 14 հազար դոլարի նոր մեքենաներ է գնել
Մամուլ

Եթե իմ կինը չլիներ, չէին ազատի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հարսին` Արման Սահակյանի կնոջը, ազատել են Աջափնյակի թիվ 38 մանկապարտեզի տնօրենի պաշտոնից: 

Ազատողն էլ եղել է Աջափնյակի թաղապետ Կամսար Բաբինյանը, ով, բացի առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի սանիկը լինելուց, նաեւ ՀՀԿ անդամ է եղել, Արման Սահակյանի թիմակիցը, Տարոն Մարգարյանի ժամանակ էլ զբաղեցրել է Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնը։ Մեզ ասացին, որ Արման Սահակյանի կնոջ՝ Սեդա Հակոբյանի պաշտոնավարման ժամկետն այս տարվա հոկտեմբերի 15-ին լրացել է, իր պես էլի մի շարք տնօրենների ժամկետն է լրացել, սակայն մյուս տնօրեններին նշանակել են ԺՊ, իսկ Հակոբյանին՝ ոչ։ Ազատման ծանուցումն էլ ուղարկել է հենց Բաբինյանը։

Նշենք, որ մանկապարտեզի տնօրենի պաշտոնի համար թեկնածուները պետք է ԿԳՄՍ նախարարության կողմից անցնեն ատեստավորում եւ ստանան համապատասխան հավաստագիր, որից հետո մասնակցեն նոր մրցույթի։ Սեդա Հակոբյանը նոյեմբերի 15-ին ատեստավորման փուլը բարեհաջող հաղթահարել է` ապահովելով 100 տոկոսանոց արդյունք (60 հարցից 60-ին ճիշտ է պատասխանել): Բայց նրան քաղաքային իշխանությունները հակված չեն եղել վերանշանակել։
Արման Սահակյանը մեր հարցին, թե ինչու իր կնոջը չեն նշանակել ԺՊ՝ այդպիսով ազատելով տնօրենի պաշտոնից, ասաց. «Ես էլ եմ զարմացած, թե ինչու հենց իմ կնոջը չեն նշանակել, հատկապես որ, որքանով տեղյակ եմ, այն տնօրենները, որոնց ժամկետները լրացել են, բոլորը վերանշանակվել են ժամանակավոր պաշտոնակատար, մինչեւ կանցնեն հավաստագրման փուլը, ու նոր մրցույթ կհայտարարվի: Իսկ իմ կինը նոյեմբերի 15-ին գերազանցությամբ անցել է հավաստագրման փուլը»: Հարցին՝ այստեղ միտում կամ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է, Սահակյանն ասաց. «Չնայած այս իշխանությունների հավաստիացումներին, որ քաղաքականությունը չպետք է առնչվի կրթությանը, գիտությանը, մշակույթին, նախակրթարաններին, կարծում եմ` իմ կնոջ դեպքում պատճառը հենց քաղաքական է: Եթե իմ կինը չլիներ, չէին ազատի: Ես միայն կարող եմ նշել, որ իմ կնոջ ղեկավարած մանկապարտեզը եղել է Երեւանի լավագույն մանկապարտեզներից մեկը, որը կարող են փաստել նաեւ այդտեղ հաճախող երեխաների ծնողները»:

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Կամսար Բաբինյանից, սակայն նրա հեռախոսահամարն անընդհատ զբաղված էր։