Նորատուսցի Ալիկ և Արա եղբայրները՝ թիկնապահների հետ, «Աստաֆյան» ռեստորանում երիտասարդ տղայի են ծեծել

NEWSPRESS.am-ին հայտնի է դարձել, որ վերջերս Արա և Ալիկ Բանդուրյան եղբայրները՝ քրեական աշխարհում հայտնի Նորատուսցի Ալիկն ու Արան, հայտնվել են հերթական սկանդալային միջադեպի կիզակետում:
Ջրվեժում գործող «Աստաֆյան» ռեստորանային համալիրում եղբայրները՝ իրենց թիկնապահների հետ, ծեծի են ենթարկել մի երիտասարդ տղայի, ով նույն ռեստորանում մասնակցելիս է եղել մեկ այլ խնջույքի:
Չնայած դրան, ինչպես մեզ հայտնի է, եղբայրներն ազատության մեջ են։
Ամենայն հավանականությամբ, նորատուսցի եղբայրներին կհաջողվի խուսափել այս միջադեպի հետ կապված պատասխանատվությունից։
Սա կարելի է կանխատեսել թեկուզ զուտ այն պատճառով, որ դեռ 2020 թվականին Արան անցնում էր ևս մեկ հնչեղ գործով ու գտնվում էր հետախուզման մեջ: Սակայն ընտրություններին ընդառաջ, իշխանությունները նրան «ներում շնորհեցին»՝ իրենց «հաղթանակի» դիմաց․..
Գաղտնիք չէ, որ քրեական հեղինակություններն իշխանական թեկնածուների համար «ձայներ ապահովող գործիք են», ու որպես այդպիսին, իշխանությունն ընտրությունների ժամանակ նրանց «ֆուլ» օգտագործում է․․․
Արան ու Ալիկն իրենց քրեական հեղինակություն չեն համարում։ Ավելին՝ հարցաքննություններից մեկի ժամանակ Ալիկ Բանդուրյանին ուղղված հարցին, թե՝ արդյոք ինքն իրեն քրեական հեղինակություն համարո՞ւմ է, թե՞ ոչ, միջամտել է նրա եղբայրը՝ Արան և զարմացած ասել․ «Մենք անգամ չգիտենք՝ դա ինչ է»։
Բայց քանի որ իշխանություններին անհեթեթ պատասխաններով չես հիմարացնի ու առջևում էլ Երևանի քաղաքապետի ընտրություններ են, ուստի չի բացառվում, որ եղբայրները կօգտագործեն շանսը՝ պատասխանատվությունից ազատվելու համար, իշխանություններն էլ կօգտվեն նրանց «ծառայություններից»։