Հայաստանը խախտում է իր պարտավորությունները. Բայրամով

Բայրամովը և Բորելը քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության միջև տարբեր ոլորտներում համագործակցության հարցեր, կապերի հետագա հեռանկարները, էներգետիկ ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։
Բայրամովը նշել է, որ Հայաստանը խախտում է առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններով ստանձնած պարտավորությունները՝ թյուր տպավորություն ստեղծելով բանակցային գործընթացի մասին։
Ադրբեջանի արտգործնախարարը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել գրավյալ տարածքներում ականների վտանգի վրա։