ՊՆ-ում տրվել է համալիր ստուգումների մեկնարկը, ստորաբաժանումները բերվել են համապատասխան մարտական պատրաստականության աստիճանի
Ուսումնական տարվա արդյունքների ամփոփման շրջանակներում, մեկնարկել են զորամիավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումները: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Համալիր ստուգումների ընթացքում գնահատվում է մարտական պատրաստականության, պատրաստության, կառավարման համակարգի և զորքերի ապահովման վիճակը: Ստորաբաժանումները բերվել են համապատասխան մարտական պատրաստականության աստիճանի և անցել առաջադրված խնդիրների կատարմանը։