Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և 1 անձի առողջությանը վնաս պատճառելու դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել էՎթար` Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին. կան տուժածներ (լուսանկարներ)«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հիմա, ավելի քան երբևէ, ունեն մեր աջակցության կարիքը». «Winners lab» ՀԿ-ն կազմակերպել էր «Սիրով Արցախից» ցուցահանդեսը (լուսանկար)Լռություն, ասեցի... ականջներդ կտեսնեք` իշխանություն չեք տեսնի. ձեր տեսակը մաքսիմում կարող է շան պես հաչալ՝ կարող եք հաչալ․ Տիգրան Ավինյանը` Մանուկ Սուքիասյանին (տեսանյութ)Ամերիկացիները չեն օգնի Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր խոցել. Քիրբի
Բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին
Տարիներ շարունակ էթնիկ զտման սպառնալիք հնչեցնելով՝ Ադրբեջանն ի կատար ածեց այն և այժմ համակարգված կերպով ոչնչացնում է էթնիկ հայերի ներկայության բոլոր հետքերը․ Եղիշե ԿիրակոսյանՔրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով (տեսանյութ)Ադրբեջանում միջավայր է, որտեղ կացնով մարդասպանները ստանում են մրցանակներ, փառաբանվում են որպես ազգային հերոսներ․ Եղիշե Կիրակոսյան
Բոլոր լեգիտիմ իրավունքներն ունենք վստահաբար պնդելու, որ սա կազմակերպված է եղել հենց իշխանության կողմից, իշխանության կոնկրետ թևի հրահանգով են դիմակավորված անձինք դաժան ծեծի ենթարկել ազատամարտիկին. Զոհրաբյան (տեսանյութ)
Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում ենՀուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» ամրոցումԱտեստավորմանը ներգրավված զինծառայողները ստուգարք են հանձնել 1 կիլոմետր վազք վարժաձևից. ՊՆ Եթե Իսրայելը փորձի հարձակվել Իրանի վրա, այս պատասխանը շատ ավելի ուժեղ կլինի, քան նախորդը. Իրանի ԱԳ փոխնախարար Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակԲենիամին Նեթանյահուն ասել է, թե Իսրայելն ինչպես կպատասխանի ԻրանինԱզատեկ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելուԱմիսը 24 մլն դրամի 60 հազար հատ ցախավել եք գնում 600 աշխատակցի համար. ավագանու ընդդիմադիր անդամ (տեսանյութ)Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում Սամվել Վարդանյանին դաժան ծեծի ենթարկելու դեպքի մասին (տեսանյութ) Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Սամվել Վարդանյանը ՁՊՎ տեղափոխվելիս ենթարկվել է դաժան ծեծի. փաստաբան
40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում շահառուների նոր խմբերի դիմումներն արդեն իսկ ընդունվում ենՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125,000 դոլար կաշառք ստանալու մեջՕգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (տեսանյութ)Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)Պեկինում հանդիպել են Սի Ցզինպինը և Օլաֆ Շոլցը
Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում. News.am
Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանինՄալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դիՊարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք և կվարեք նիստը՝ գրածները տառացի կմեկնաբանեք Ձեր ձևով․ Տիգրան ԱվինյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայում էՍուտ է ասել, սուտ է ասում․ Վահե Հովհաննիսյան«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում»Որքան ժամանակով է որակազրկվելու ՌոնալդունԱնհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199․ «Ժողովուրդ»Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանն ու պետականությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի. Աշոտ ԱհարոնյանԲա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանաՀերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»Լարսը բաց էՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներՊատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հրդեհ՝ Հարթագյուղ գյուղում
Հասարակություն

Լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը ներկա է եղել իր կիսանդրու բացմանը (լուսանկարներ)

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում բացվել է լեգենդար մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Օղակների արքա» Ալբերտ Ազարյանի կիսանդրին: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ լրատվության բաժինը։

«Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ներկայացուցիչներ Երևանի քաղաքապետարանից, անվանի մարզիկներ և այլ պաշտոնյաներ:

«Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն, միջազգային ասպարեզում անվանի և հարգված մարզիկը՝ 93-ամյա Ալբերտ Ազարյանը, այսօր էլ մեր կողքին է՝ եռանդուն ու հպարտ,- փաստել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և ընդգծել,- շատ քչերին է բախտ վիճակվել կենդանության օրոք ներկա գտնվել իր արձանի բացմանը: Դուք այդ իրավունքը վաստակել եք և արժանի եք այս մեծարանքին: Մաղթում եմ, որ դեռ երկար տարիներ՝ առավոտյան մարզման գալիս, հայացք նետեք Ձեր կիսանդրուն և հասկանաք, որ Դուք մեր հպարտությունն եք»:

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն, ինչպես հայտնի է, օղակների վրա Ալբերտ Ազարյանի կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես կոչվում է «Ազարյանական խաչ»։ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ այսօր էլ՝ հանրահայտ վարժությունը կատարելուց 66 տարի անց, աշխարհի բոլոր մարզական մեկնաբանները, սպորտային մարմնամարզության մասնագետներն ու սիրահարները որևէ մարզիկի՝ օղակների վրա վարժություն կատարելիս վկայակոչում են «Ազարյանի խաչը»:

Կենդանի լեգենդ Ալբերտ Ազարյանի բրոնզաձույլ կիսանդրու հեղինակը քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ Գերասիմ Շահվերդյանն է: Ասում է՝ կիսանդրին ստեղծելու առաջարկը ստացել էր վաղուց՝ 2013 թվականին, երբ անվանի մարմնամարզիկ Հրանտ Շահինյանի արձանն էր տեղադրվում.

«Ինձ համար այսօր շատ պատասխանատու օր է: Բացում ենք մի արձան, որը նվիրված է մեր լեգենդար մարմնամարզիկին: Արձանը ստեղծելիս Ազարյանին պատկերել եմ 27-28 տարեկանում, երբ նա արդեն Oլիմպիական չեմպիոն էր: Ուզում էի՝ երիտասարդ լինի, որ սերունդները նրան այդպիսին հիշեն: Աշխատանքի ընթացքն այնքան էլ երկար չի տևել: Ազարյանը շատ համեստ անձնավորություն է. հավատացե՛ք՝ ընթացքում որևէ նկատողություն չի արել, առանձնահատուկ ցանկություններ չի հայտնել, թե ինչպիսին կուզեր տեսնել իր արձանը»,- ասում է քանդակագործը:

Լեգենդար Ալբերտ Ազարյանն էլ խոստովանում է՝ իր համար սա կարևոր և նշանակալի իրադարձություն էր. «Իհարկե, հավանել եմ արձանը: Իմ հոգում սա մեծ իրողություն է: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք իրականացրել են այս նախաձեռնությունը: Ես մշտապես զգացել եմ ձեր սերն ու հարգանքը»:

Հուշակոթողը տեղադրվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ Ալբերտ Ազարյանն 93 տարեկան է: Ծնվել է 1929 թվականին Գանձակում՝ արհեստավորի ընտանիքում։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր, իսկ 1947 թվականին՝ Երևան։ Նա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ»,-ասված է հաղորդագրության մեջ։