Ինքնասպանություն Երևանում. Գայի պողոտայի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 13։45-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի շենքերից մեկի բակում կնոջ դի կա։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանզատել են տարածքը, ոստիկաններն ու քննիչներն էլ պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ՝ 69-ամյա Ժ. Ս-ն էր։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս իրենց շենքի 7-րդ հարկի իր բնակարանից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով: