Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էԶելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. քաղաքագետԼեհաստանում ռազմական օդանավերը օդ են բարձրացվել Ուկրաինայում ռուսական ակտիվության պատճառովԱնհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. ԱնանյանԱշխատանքից ազատում՝ Հայաստանում Սոլովյովի հաղորդումն արգելափակելուց հետոԴատելով արձագանքներից` Բաքվում լավ հասկացել են Տոյվո Կլաարին. Արամ Սարգսյան
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգՀորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրելԲրազիլիայի Ռեսիֆե քաղաքում երկնաքեր է այրվումԹատրոնի միջազգային օրվա գլխավոր իրադարձությունը՝ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն, այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ)Դուք վախեցած եք, դա ակնհայտ է․ Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներինՕդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ«Ինչքան հայրենասեր կա, Փաշինյանն ընկել է նրանց հետևից». Վոլոդյա Ավետիսյանն ասել է, թե ինչ են տարել իր բնակարանից խուզարկության ժամանակ (տեսանյութ)Որ բանկերի հաճախորդները կարող են օգտվել անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրիցԵրևանում «BMW» -ն Մալաթիայում հայտնվել է CPS բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. դեպքի վայրում վարորդը չի հայտնաբերվելԻմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լևոն ՔոչարյանՈւկրաինան կարող է պարտվել Ռուսաստանին մինչև ամառ. StandardՊուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. ԼավրովԳյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս մնում է ադրբեջանցիներին․ Սուրեն Պետրոսյանը ներկայացրել է, թե ինչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (տեսանյեւթ)
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ)
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենինԱռանց ամերիկյան օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում. ԶելենսկիՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱպարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ըՄոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության գործով կալանավորված ևս մեկ անձ կաՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՈսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․ «Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքը
Քաղաքականություն

Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում. Դավիթ Բաբայան

Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հռչակագիրը հստակ ասում է, որ «միութենական հանրապետությունները ձևավորում են Անկախ պետությունների համագործակցություն և հաստատում սահմանների անխախտելիությունը, այն սահմանների, որոնք գոյություն են ունեցել միութենական հանրապետությունների միջև։ Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն Ադրբեջանի ԽՍՀ մաս էր կազմում»։

«Երբ խոսում ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մասին և հիշատակում ենք Ալմա-Աթայի հռչակագիրը, շատերը չգիտես ինչու կարծում են, որ այնտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է Ադրբեջանի ԽՍՀ սահմանների շրջանակներում կամ Լեռնային Ղարաբաղի հիշատակմամբ։ Դա այդպես չէ: Հռչակագրում ասվում է՝ «Ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը»։

Հռչակագրի ստորագրման պահին՝ 1991թ. դեկտեմբերի 21-ին, Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում։ 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակվեց Արցախի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ նախկին ԼՂԻՄ-ի, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի վերամիավորման ճանապարհով։ 1991թ. դեկտեմբերի 10-ին միջազգային իրավունքի նորմերին և խորհրդային օրենսդրությանը խիստ համապատասխան անցկացվեց հանրաքվե, որի ժամանակ ԼՂՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ արտահայտվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանը։ Ի դեպ, այդ գործընթացին մասնակցում էին նաև այն ժամանակ Հանրապետությունում բնակվող ադրբեջանցիները։ Նրանց բաժանվեցին քվեաթերթիկներ, քվեաթերթիկները հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներով էին։ Ճիշտ է, նրանք չքվեարկեցին, բայց արդյունքը չփոխեց։ Քվեարկությանը չմասնակցելը քաղաքացիների իրավունքն է։

Հետևաբար, երբ մենք խոսում ենք Ալմա-Աթայի հռչակագրի մասին, անհրաժեշտ է ամբողջական պատկեր ներկայացնել։ Այդ պահին Արցախը Ադրբեջանի կազմում չէր։ 1988-ից Արցախը դե ֆակտո դուրս եկավ Ադրբեջանի վերահսկողությունից, 1991-ին՝ արդեն դե յուրե։

Ի դեպ, ԼՂԻՄ-ը ԽՍՀՄ-ում միակ վարչատարածքային, ինքնավար կազմավորումն էր, որը դուրս բերվեց միութենական հանրապետության կազմից և ենթարկվեց կենտրոնին։ Ես խոսում եմ Վոլսկու կոմիտեի մասին: Բացի այդ, ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողության կոմիտեն ոչ լեգիտիմ է համարել և փաստացի չեղյալ է համարել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհրդի որոշումը։ Նույն կոմիտեն ոչ իրավազոր չհամարեց ԼՂՀ հռչակումն ու հանրաքվեն։ Միջազգային իրավունքում շատ կարևոր է փաստաթղթերի ճիշտ մեկնաբանությունը։

Բացի այդ, պետք է հիշել, որ Ադրբեջանը ուշացումով է միացել Ալմա-Աթայի հռչակագրին։ 1993թ. հռչակագրին Ադրբեջանի միանալու պահին պատերազմն ամբողջ թափով ընթանում էր։ Այդ պահին այլ սահմաններ էին։ Եթե 1993թ. Հռչակագիրը ուրվագծենք, ապա դե ֆակտո Ադրբեջանը չէր վերահսկում մի շարք այլ շրջաններ»,-ասաց Բաբայանը։