Ինչքան շատ ես ապրում քո կորուսյալ հայրենիքի ցավը, էնքան շատ ես կորցնում էն տեղը, որտեղ ապրում ես (տեսանյութ) «Մարդկությունը չպետք է թույլ տա, որ խախտվի միջազգային իրավունքը»․ Էրդողանը Հռոմի պապին նամակ է հղել Ամեն ինչ փաստում է՝ մենք ենք այս լեռնաշխարհի քաղաքակրթական տերերը, ոչինչ չի կարելի զիջել բարբարոսին Մարդիկ եկել էին սատարելու, որ սա մեր հայրենիքն է, և նահանջելու տեղ չկա․ «Տավուշը հանուն հայրենիքի» Տիգրան Բարսեղյանը «Սլովան»-ի կազմում դարձավ Սլովակիայի չեմպիոն Արարատի մարզում մեծ քանակի զենք-զինամթերք, թմրամիջոցներ, խմած վարորդներ են հայտնաբերվել Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում 36 ժամ գազ չի լինի Խնձորուտի անտառպետությունում հրդեհ է բռնկվել Այվազովսկու «Հարավային ափին» կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 252 մլն դրամով Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ Երևանում շարունակվում է իրազեկման ակցիան Աշոտյանը և Մալյանը այսօր հայրենավաճառների դեմ պայքարի միակ իրական դրսևորումն են․ պաշտպան Գեոմագնիսական փոթորիկներ են սպասվում, որ «կհարվածեն» ապրիլի 15-ին և 16-ին Արագածոտնում 15-ամյա երեխան «Տիր» օդաճնշիչ զենքով պատահաբար կրակել է իր ձեռքին․ մանրամասներ ՊՆ-ն ծառայողական քննություն կանցկացնի Ուրալների՝ զինվորի հաշվին վերանորոգման հայտարարության դեպքով Բավարիան հաղթեց Քյոլնին, Ադամյանը մասնակցեց հանդիպմանը «Զինվորներն են իրենց գումարով «Ուրալ»-ները նորոգել». վթարից տուժած զինծառայողի մայր․ Azatutyun 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում է Բաքուն լծվել է Շուշիի հայկական պատմամշակութային միջավայրի վերափոխմանն ու բռնայուրացմանը Չի դադարել պայքարս, եղել եմ, կամ ու կլինեմ այս ազգային գոյամարտի առաջնագծում․ Արմեն Աշոտյան Ֆրանսիայի Սենատից պատվիրակություն կժամանի Հայաստան Հյուսիսային «դուրսը» դեռ հաշվարկում է՝ ինչպես Փաշինյանին վերադարձնել Спасибо, Вла․․․ ռեժիմի․ Աշոտյան Մասնագիտական կողմնորոշման ամուր հիմք․ ամփոփվել է համադպրոցական գիտության 4-րդ փառատոնը Իմ կալանքը Նիկոլի վախի և ոխի հետևանքն է․ Արմեն Աշոտյան Վահան Քերոբյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով. պաշտպան Գերմանիան Ուկրաինա կուղարկի ևս մեկ Patriot համակարգ Նա չափազանց կատարյալ էր ինձ համար․ Կակայի նախկին կինը՝ ֆուտբոլիստից բաժանվելու մասին Եղանակն առաջիկա օրերինՀայաստանում հայտնի սուպերմարկետներից մեկի տիրոջ տանը հայտնաբերվել է տղամարդու մարմինՀետևյալ հասցեներում լույս չի լինիՈսկերպարն այլևս մեզ համար ո՛չ աշխարհագրական տարածք է, ո՛չ սահմանափակ փոքրիկ գյուղ, Ոսկեպարը մեզ համար պետք է դառնա և արդեն դարձել է հաղթանակի խորհրդանիշ․ Բագրատ Սրբազան
Երկրաշարժ Հայաստանում. այն զգացվել է Երևանում, Գառնի և Ձորաղբյուր գյուղերում
Վստահ եմ, որ այս ամենի վերջը մի օր գալու է, և բոլոր անամոթ և անսկզբունք կամակատարները կանգնելու են հանրության, պատմության և օրենքի առջև․ Նարեկ Սամսոնյան
Դեսպան Մակունցը կոնգրեսական Ռոբերտ Ադերհոլթի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարներըԹուրքիայի իշխանությունները հերքել են ՆԱՏՕ-ի բազայից Իսրայել տվյալների փոխանցման մասին տեղեկություններըԱրմեն Ղազարյանն ընտրվել է CDCJ միգրացիայի հարցերով աշխատանքային խմբի անդամՂազախստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ. ՏոկաևՎանաձորում կարիճը խայթել է 16-ամյա աղջկաԵս չէի սպասում, որ մենք կես ժամում կհասնենք այնտեղ. Նիկոլ Փաշինյանը՝ «Ակադեմիական քաղաքի» տրանսպորտային և ճանապարհային ցանցի մասինԱմենայն Հայոց Կաթողիկոսն Ավստրալիայի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ-ի անվտանգային մարտահրավերներին«Սասնա ծռեր»-ից Գագիկ Եղիազարյանը փաստաբան Եգորյանին մեղադրում է իրեն փոխհատուցած 2500 եվրոն հափշտակելու մեջՆվաստացումը չպետք է վերագրել ԱԱԾ թուլակամությանը․ դա պետական քաղաքականության արդյունք է․ ԱԱԾ պահեստազորի սպաներ«Հայրենիքից երես թեքելու իրավունք չունենք». կանայք լուծումներ են առաջարկում (տեսանյութ)Բաքվի՝ 8 կմ ավտոմոբիլային ապրանքների շուկայում, հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Սիդնեյում առևտրի կենտրոնում հարձակման հետևանքով 5 մարդ է սպանվելՓրկարարի համար առաջնահերթը մարդու կյանքն ու առողջությունն է. անցկացվել են գործնական պարապմունքներՆիդեռլանդները որոշել է փակել իր դեսպանատունը Թեհրանում` Իրանի և Իսրայելի միջև լարվածության աճի պատճառովՀայաստանը, ինչպես Ղազախստանը, առանձնահատուկ հոգածությամբ է վերաբերվում միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հարգմանը. ՓաշինյանՍպասվում է կարճատև անձրևՀայաստան–Ռուսաստան կապի վերականգնման սուր անհրաժեշտությունը․ Փաշինյանը, Սահակաշվիլին, Զելենսկին՝ «ռասխոդնի մատերիալ»․ Անդրանիկ Թևանյան
Քաղաքականություն

Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում. Դավիթ Բաբայան

Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հռչակագիրը հստակ ասում է, որ «միութենական հանրապետությունները ձևավորում են Անկախ պետությունների համագործակցություն և հաստատում սահմանների անխախտելիությունը, այն սահմանների, որոնք գոյություն են ունեցել միութենական հանրապետությունների միջև։ Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն Ադրբեջանի ԽՍՀ մաս էր կազմում»։

«Երբ խոսում ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մասին և հիշատակում ենք Ալմա-Աթայի հռչակագիրը, շատերը չգիտես ինչու կարծում են, որ այնտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է Ադրբեջանի ԽՍՀ սահմանների շրջանակներում կամ Լեռնային Ղարաբաղի հիշատակմամբ։ Դա այդպես չէ: Հռչակագրում ասվում է՝ «Ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը»։

Հռչակագրի ստորագրման պահին՝ 1991թ. դեկտեմբերի 21-ին, Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում։ 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակվեց Արցախի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ նախկին ԼՂԻՄ-ի, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի վերամիավորման ճանապարհով։ 1991թ. դեկտեմբերի 10-ին միջազգային իրավունքի նորմերին և խորհրդային օրենսդրությանը խիստ համապատասխան անցկացվեց հանրաքվե, որի ժամանակ ԼՂՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ արտահայտվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանը։ Ի դեպ, այդ գործընթացին մասնակցում էին նաև այն ժամանակ Հանրապետությունում բնակվող ադրբեջանցիները։ Նրանց բաժանվեցին քվեաթերթիկներ, քվեաթերթիկները հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներով էին։ Ճիշտ է, նրանք չքվեարկեցին, բայց արդյունքը չփոխեց։ Քվեարկությանը չմասնակցելը քաղաքացիների իրավունքն է։

Հետևաբար, երբ մենք խոսում ենք Ալմա-Աթայի հռչակագրի մասին, անհրաժեշտ է ամբողջական պատկեր ներկայացնել։ Այդ պահին Արցախը Ադրբեջանի կազմում չէր։ 1988-ից Արցախը դե ֆակտո դուրս եկավ Ադրբեջանի վերահսկողությունից, 1991-ին՝ արդեն դե յուրե։

Ի դեպ, ԼՂԻՄ-ը ԽՍՀՄ-ում միակ վարչատարածքային, ինքնավար կազմավորումն էր, որը դուրս բերվեց միութենական հանրապետության կազմից և ենթարկվեց կենտրոնին։ Ես խոսում եմ Վոլսկու կոմիտեի մասին: Բացի այդ, ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողության կոմիտեն ոչ լեգիտիմ է համարել և փաստացի չեղյալ է համարել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհրդի որոշումը։ Նույն կոմիտեն ոչ իրավազոր չհամարեց ԼՂՀ հռչակումն ու հանրաքվեն։ Միջազգային իրավունքում շատ կարևոր է փաստաթղթերի ճիշտ մեկնաբանությունը։

Բացի այդ, պետք է հիշել, որ Ադրբեջանը ուշացումով է միացել Ալմա-Աթայի հռչակագրին։ 1993թ. հռչակագրին Ադրբեջանի միանալու պահին պատերազմն ամբողջ թափով ընթանում էր։ Այդ պահին այլ սահմաններ էին։ Եթե 1993թ. Հռչակագիրը ուրվագծենք, ապա դե ֆակտո Ադրբեջանը չէր վերահսկում մի շարք այլ շրջաններ»,-ասաց Բաբայանը։