Լուկաշենկոն Բելառուսի ուժայիններին կոչ է արել զգոն լինել սահմանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 1-ին խորհրդակցություն է անցկացրել Բելառուսի պաշտպանության վերաբերյալ, հայտնում է BelTA-ն։ Հանդիպմանը քննարկվել են Բելառուսի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի զարգացումը և դրան հետագա արձագանքման միջոցները։
«Բոլոր իրավապահ մարմինները նշում են պետական սահմանի մոտ սադրանքների թվի աճ։ Ուկրաինան, ցանկացած պատրվակով, ամենայն հավանականությամբ, փորձում է հակամարտության մեջ ներքաշել ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորքերը։ Այս ամենը հաստատում է հրթիռ պայթյունը Լեհաստանի տարածքում»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Նա նաև նշել է, որ բելառուսական ընդդիմությունը ապակայունացնում է իրավիճակը երկրի ներսում։