Երբ ստորագրելով այս պայմանագիրը, մեր հայ գործընկերները մեզ ասում են՝ թող ՌԴ-ն հաստատի իր առաջարկները ԼՂ կարգավիճակի վերաբերյալ, հասկանո՞ւմ եք, որ սա մեկ այլ օպերայից է. Լավրով

Ռուսաստանն առաջարկել է Ղարաբաղի կարգավիճակը թողնել ապագա սերունդներին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Բանակցությունների հայեցակարգը կարծես թե հետաձգում էր Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Հայեցակարգը շատ պարզ էր. հայերը լքում են Ղարաբաղի շուրջ ադրբեջանական հինգ շրջանները՝ թողնելով երկու շրջան, որոնք կապում են Հայաստանը Ղարաբաղի հետ: Այս երկու շրջանների ճակատագիրը պիտի որոշվեին Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ մեկտեղ։ Հենց այդ ժամանակ էլ առաջին անգամ ի հայտ եկավ կարգավիճակն ավելի ուշ թողնելու հայեցակարգը։ Եվ հետո այն նախատեսված էր հաջորդ սերունդների համար։
2022 թվականի հոկտեմբերի վերջին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ մենք ցանկանում էինք վերադառնալ այս հարցին և հասկանալ, թե ինչպես են մեր գործընկերները պատրաստ գործել այս ըմբռնման հիման վրա, լուծել բոլոր հարցերը և Ղարաբաղի կարգավիճակը թողնել ավելի ուշ։ Բայց նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը Պրահայից բերեցին նույն փաստաթուղթը, որտեղ ասվում էր, որ ուզում են խաղաղ պայմանագիր ստորագրել՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Ալմա-Աթայի հռչակագրով։ Եվ երբ ստորագրելով այս պայմանագիրը, մեր հայ գործընկերները մեզ ասում են, որ թող Ռուսաստանի Դաշնությունը հաստատի իր առաջարկները Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ։ Դուք ինքներդ հասկանո՞ւմ եք, որ սա մի քիչ ոչ թե բանակցային օպերայից է, այլ մեկ այլ օպերայից»,- ասել է Լավրովը: