Հայաստանի ղեկավարությունը ավելի շատ խոսում է Ղարաբաղում հայերի իրավունքների, քան Ղարաբաղի կարգավիճակի մասին. Լավրով
Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում ավելի շատ խոսում է Ղարաբաղում հայերի իրավունքների մասին, քան Ղարաբաղի կարգավիճակի մասին, Եվրոպական անվտանգության հարցերին նվիրված մամուլի ասուլիսում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հայերին երաշխիքներ տալ այն իրավունքների վերաբերյալ, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները»,- ընդգծել է Լավրովը։