Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմից Ալմա-Աթայի հռչակագրի հաստատումը լուծում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը. Լավրով
Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմից Ալմա-Աթայի հռչակագրի հաստատումն առանց վերապահումների լուծում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, համաժողովում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ալմաթիի հռչակագրում ասվում է, որ բոլոր միութենական հանրապետությունները հաստատում են սահմանների անձեռնմխելիությունը այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ հանրապետությունների միջև։
Այսինքն՝ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միանշանակ Ադրբեջանական ԽՍՀ-ի մաս էր կազմում, և երբ այն հաստատվեց Ադրբեջանի և Հայաստանի, Ֆրանսիայի և պարոն Միշելի կողմից առանց վերապահումների, սա որոշում է այն հարցը, թե ինչպես պետք է մոտենալ Ղարաբաղի կարգավիճակին»,- ասել է Լավրովը։