Թուրք գեներալը հայտարարել է Սիրիայում թյուրքական նոր պետության ստեղծման մասին
Թուրքիան շարունակում է նախապատրաստվել Սիրիայի հյուսիսում նոր ցամաքային գործողության, որի նպատակն է քրդերին դուրս մղել Եփրատ գետի արևելյան ափ։
Ինչպես ավելի վաղ հայտնել են թուրք պաշտոնյաները, գործողությունը կարող է սկսվել ցանկացած պահի։
Ներկայումս Ռուսաստանը բանակցություններ է վարում Քոբանիի, Թել Ռիֆաթի և Մանբիջի շրջաններից Սիրիայի դեմոկրատական ուժերին դուրս բերելու շուրջ։ Այսպիսով, Մոսկվան միջնորդական գործառույթ է իրականացնում իր պահանջների մասին հայտարարած Թուրքիայի եւ զինյալների միջեւ։
Թուրքական իշխանամետ A Haber հեռուստաալիքով բանավեճի ժամանակ պաշտոնաթող գեներալ Էսաթ Արսլանն ասել է, Սիրիայի հյուսիսում Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նման պետություն կձևավորի։
Գեներալը Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող գործընթացներն անվանել է խոշոր տերությունների աշխարհաքաղաքական մրցակցություն։
«Գլոբալ պայքարը ծավալվում է Թուրքիայի սահմաններին շատ մոտ։ Բայց կարելի է վստահորեն ասել, որ Միացյալ Նահանգները կորցրել է ողջ հույսը տարածաշրջանում: Նրանք չեն կարողանա խանգարել Անկարային ռազմական գործողություններ սկսել»,- վստահ է Արսլանը։