Արևմուտքը փորձում է միջամտել մեր միջնորդական ջանքերին՝ բարելավելու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները. Լավրով
Արևմուտքը փորձում է ներքաշվել Ռուսաստանի միջնորդական ջանքերի մեջ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Արևմտյան երկրները, երբ ոչնչացրին ԵԱՀԿ Մինսկի խումբը, փորձում են միջամտել Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերին՝ բարելավելու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, բայց դա անարդյունավետ է ստացվում»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով, Ռուսաստանը օգնում է Հայաստանին և Ադրբեջանին սահմանի սահմանազատման հարցում և կաջակցի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։