Կեցցե՛ Ֆրանսիան. Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևն ընդունելու համար
ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը ողջունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևի միաձայն ընդունումը:
«Մենք ողջունում ենք Ֆրանսիայի ղեկավարությանը՝ Ադրբեջանի քաղաքականության և ագրեսիվ վարքագծի դեմ Հայաստանին սատարելու հարցում և շնորհակալություն ենք հայտնում Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովին՝ համապատասխան բանաձևը միաձայն ընդունելու համար։
Կեցցե՛ Ֆրանսիան», - թվիթերյան միկրոբլոգում գրել է Սիմոնյանը: